Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Խաչվերացը` Վանաձոր քաղաքի օրհնության օր կամ «Համախմբվենք հանուն մեր քաղաքի հոգևոր անվտանգության…»

16:49, perşembe, 10 eylül, 2015
Խաչվերացը` Վանաձոր քաղաքի օրհնության օր կամ «Համախմբվենք հանուն մեր քաղաքի հոգևոր անվտանգության…»
     Սեպտեմբերի 13-ին Հայ Եկեղեցին կտոնի հինգերորդ տաղավար տոնը` Սբ Խաչը կամ Խաչվերացը: Տոնն այս տարի առանձնահատուկ կտոնի Վանաձոր քաղաքը: Խաչվերացը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, կհայտարարվի որպես Վանաձոր քաղաքի օրհնության օր:
     Քրիստոնյա բազմաթիվ պետություններ և քաղաքներ ունեն իրենց օրհնության օրը և պահապան սուրբը: Հայ իրականության մեջ սակայն սա նոր բան է, քանզի ոչ մի քաղաք չունի իր օրհնության օրը: Այսուհետ Սուրբ Խաչը, որպես քրիստոնեության մեծագույն խորհրդանիշ, կդառնա Վանաձոր քաղաքի պահապանը: Օրհնության օրվա հաստատումը հնարավորություն կտա քաղաքի բնակիչներին տարին գոնե մեկ անգամ ի մի գալու ի հոգևորս և Սուրբ Խաչի զորությունը հայցելու քաղաքի բնակչության հոգևոր անվտանգության, զորացման, պահպանման և միասնության համար: Քաղաքի օրհնության օրը կնշանավորվի «Նարեկացի» երիտասարդաց միության կողմից քաղաքում արդեն ավանդաբար կազմակերպվող խաչերթով, որն այս տարի տեղի կունենա «Համախմբվենք հանուն մեր քաղաքի հոգևոր անվտանգության…» կարգախոսով: Խաչերթի մասնակիցները արդեն եկեղեցում, կմասնակցեն Խաչվերացի թափորին, և անդաստանի կարգին:
    
     ՀԱԵ Գուգարաց Թեմի երիտասարդական կազմակերպության Կենտրոնական գրասենյակ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3834 | 0 | 0
Facebook