Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՕԵԿ-ի հերթական կլյաուզիան

15:04, pazartesi, 07 eylül, 2015
ՕԵԿ-ի հերթական կլյաուզիան
     Երբ նայում էի թե ովքեր են միացել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը, նկատեցի, որ «Գեղամա» ՀԿ է միավորվել նորաստեղծ հասարակական-քաղաքական միավորմանը: Լինելով «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ նախագահ փորձեցի իմանալ թե' ովքեր են «Գեղամա» ՀԿ-ի հիմնադիրները, բայց երբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից փնտրեցի այդ տեղեկատվությունը, պարզվեց, որ նման ՀԿ գոյություն չունի: Անմիջապես փորձեցի նաև մյուս միավորված ՀԿ-ները փնտրել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից, այս դեպքում պարզվեց, որ ներկայացված ՀԿ-ների մեծ մասը նույնպես գոյություն չունեն: Հարց է առաջանում, իսկ գոյություն ունեցող ներկայացված ՀԿ-ները տեղյակ են, որ իրենք համալրել են նորաստեղծ միավորմանը, որն իր գործունեությունը սկսել է սուտ տեղեկատվություն տարածելով:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2684 | 0 | 0
Facebook