Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Էս ամռան շոգին Կոստանդյանի «Ձմռանն» էր պակասում

17:03, pazar, 09 ağustos, 2015
Էս ամռան շոգին Կոստանդյանի «Ձմռանն» էր պակասում
     Երեկ Երևանում տեղի ունեցավ հերթական մշակութային կապիկությունը` «Հայ արձակ-2015» մրցանակաբաշխությունը: Արդյունքները, համենայն դեպս, գլխավոր արդյունքը, մեկին գումարած մեկի պես պարզ էր. հաղթելու էր Կոստանդյանի «Ձմռան վերջին օրը»: Հովհաննիսյան Համլետն ու նրա նման պալատական արվեստագետները տղերքով նստեցին, գցեցին-բռնեցին, որոշեցին էդ մրցանակը Էդոյին տալ: Բա ո՞նց: Տղեն իր «Որբանոցով» լավ PR եղավ (չնայած «Արմնյուզով» Մալենկոյենց խոստովանեց, որ ես եմ իրեն PR արել), էս նոր գիրքն էլ, հաստատ, լավ կաշխատի, վատ չի մտածել, գրքի երեսին էլ մի սերիալային «զվյոզդի» է ճպցրել, հրաշք բան ստացվեց, սերիալ նայող մասսան էլ գիրքը կառնի: Հեղինակն էլ, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ հանրապետականների շահերին է ծառայում մանկուց, էդ է որ կա, էստեղ էլ վերևներին կքծնենք: Մի խոսքով, գցեցին-բռնեցին շատ, թե քիչ, ու տարվա լավագույն վեպ ճանաչեցին «Ձմռան վերջին օրը»: Ու հետո սկսեցին վերամբարձ բառեր շաղ տալ աջ ու ձախ. էլ նոր ուղղության հիմնադիր, էլ վեպ, որը չի ունեցել իր նախադեպը, էլ նորագույն հայ գրականության հիմնասյուն: Մի խոսքով, իրենք իրենցով հավաքվել, տժժում էին: Մի հատկանշական փաստ էլ կա. լավագույն պատմվածքն էլ Հակոբյան Անուշի «Խխունջները» ճանաչվեց: Անուշիկն էլ, բոլորը գիտեն, Կոստանդյան Էդոյի հետ ավելի մոտ է, քան նախագահը առաջին տիկնոջ: Անուշիկին երևի ասել է` «Ազիզ, արի դու վեպով մի նոմինացվի, մեկ ա, որոշած ա, ինձ են տալու, բեր դու պատմվածքով ներկայացի, ես էլ ում ինչ պետք ա, կասեմ», հետո զանգ է տվել Հովհաննիսյան Համլետին, թե բա` «Հովհաննիսյան ջան, մի հատ բան անենք բան ըլնի, մեր Անուշիկին մի հատ «լավագույն պատմվածք» տանք, հիվանդ էրեխա ա», Հովհաննիսյանն էլ թասիբի ու ախպերության մեռած տղա, հո կրտսեր ընկերոջը չէ՞ր մերժի:
     Հիմա գանք ամենագլխավորին. Ըստ մրցույթի կանոնակարգի, աշխատանքները պետք է գրանցված և ներկայացված լինեն մինչև սույն թվականի հուլիսի մեկը, «Ձմռան վերջին օրը» վեպը ներկայացվում է օգոստոսի երեքին միայն, ու այս հանգամանքի վրա բոլորն աչք են փակում: Ու արդյո՞ք նույն կերպ կանոնակարգից կշեղվեին Հովհաննիսյանն ու մյուսները, եթե Էդգարի Կոստանդյանի փոխարեն լիներ ցանկացած այլ հեղինակ, համոզված եմ, որ ոչ: Ու այդպես ձևավորվում ու առաջ է գնում հայ գրականությունը, առաջ դեպի կործանում: Ու ինչպես մեր լավագույն գրողներից մեկն ասաց օրեր առաջ, էս ամռան շոգին մեզ մենակ Կոստանդյանի «Ձմռանն» էր պակասում:
    
     Լիլի Հարությունյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2813 | 0 | 0
Facebook