Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գնա՛, բայց …

15:04, perşembe, 23 temmuz, 2015
Գնա՛, բայց …


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Գնա՛, բայց


    

Ուզում եմ լռել ու անվերջ աչքերիդ անհունի մեջ նայել,

Գողանալ քեզնից քո ամեն մի վայրկյանն ու հոգուս խորքերում պահել,

Ջնջել եմ ուզում խոսքերն ասված ու չասված,

Հորինած տողերս հիշվող ու մոռացված,

Ու գեթ սրտիս խենթ զարկերով նոր մաքուր էջից

Մտերմիկ հուշել, թե որքան եմ կարոտել…

Դու հորիզոնն ես, ու ես անզոր եմ

Վազքով անգամ մարաթոնյան քեզ հասնել

ու փարվել հարազատի պես:

Գնա՛…

Բայց նկատե՞լ ես, թե ինչ դժկամորեն եմ արտասանում

կամ գուցե պարզապես պահում մտքիս սևագրերում

բառն այդ հրաժեշտի` ցտեսություն

Գնա՛…

Բայց վերադարձիդ, թե գտնես մի կտոր մոխիր,

Իմացի՛ր.

անհավասար բախման մեջ

քո անվեհեր բարձունքի ու իմ ստորին անդունդի

այրվել է մի կտոր սիրտ.

Ու թե հիմա լինես արև,

Ո՞վ է տեսել` մոխիրն այրվելուց վախենա:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
3523 | 0 | 0
Facebook