Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աստրախանի Սբ Հռիփսիմե եկեղեցու բակում մեծ շուքով նշվեց Վարդավառը

14:15, pazartesi, 13 temmuz, 2015
Աստրախանի Սբ Հռիփսիմե եկեղեցու բակում մեծ շուքով նշվեց Վարդավառը
    
Հուլիսի 12-ին Աստրախանում մեծ շուքով նշվեց Հիսուս Քրիստոսի պայծառակերպության` Վարդավառի տոնը, որի ընթացքում հայ համայնքի ղեկավարների գլխավոր անակնկալը համայնքին եղավ «Տիգրան Մեծ» Բրեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, Սրապիոն Գևորգյանի նախաձեռնությամբ Աստրախանում գտնվող, 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը:

    
Հիշեցնենք, որ դրոշը պատրաստված է Մեծ Եղեռնի 100 ամյակի կապակցությամբ:
Հուլիսի 12-ի կեսօրին, Վարդավառի պատարագի արարողության ավարտից անմիջապես հետո, Աստրախան քաղաքի Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցու բակում մեկնարկեց տոնի հետ կապված ավանդական, ժողովրդական ծիսակատարությունը:
Ավանդական ջրախաղից, բեմականացումներից, ժողովրդական երգ ու պարից, հետո, եկեղեցու բակում մեկնարկեց Մեծ Եղեռնի հիշատակին նվիրված ֆլեշմոբ-ակցիան:

    
Աստրախանի Հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչները, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մարկոս քահանա Սարգսյանի և «Երկրապահ կամավորականներ» -ի միության Աստրախանի կառույցի անդամների գլխավորությամբ, պարզեցին Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող Եռագույնը, որից հետո հայկական եկեղեցու շուրջ շրջան կազմելով` 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:

    
Այսպիսով` Վարդավառի տոնակատարությունը ծառայեցվեց ևս մեկ անգամ Մեծ Եղեռնի մասին խոսելուն, ցույց տալուն հայերիս պահանջատիրությունը` ճանաչում ու փոխհատուցում պահանջելուն:
Ակցիայի ավարտից հետո «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Սրապիոն Գևորգյանը Աստրախանի հայ համայնքի ղեկավարության և Աստրախանի «Երկրապահ կամավորականներ» -ի միության կողմից արժանացավ պատվոգրերի:
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամն իր շնորհակալությունն է հայտնում Աստրախանի հայ համայնքին, տեղի «Երկրապահ կամավորականներ» -ին և տեղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Մարկոս քահանա Սարգսյանին, հյուրընկալության, հյուրասիրության, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախաձեռնություններին աջակցելու և ակտիվ անձնական մասնակցություն ցուցաբերելու համար:

    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3392 | 0 | 0
Facebook