Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աստրախանի Երկրապահ կամավորականները ընդունեցին «Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահին

01:08, pazar, 12 temmuz, 2015
Աստրախանի Երկրապահ կամավորականները ընդունեցին «Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահին
    
Ռուսաստանի Դաշնության Հարավարևմտյան տարածաշրջաններում շարունակվում են «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, Սրապիոն Ավետիքի Գևորգյանի նախաձեռնած ֆլեշմոբ-ակցիաները, հանդիպումները հայ համայնքների ղեկավարների հետ ու ռազմահեյրենասիրական բնույթի միջոցառումները:

    
Հուլիսի 11-ին` Վարդավառի տոնակատարության նախօրեին «Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահը Կռասնդարի երկրամասից ուղևորվեց Աստրախանի երկրամաս, Արտրախան քաղաք, որտեղ նրան դիմավորեցին և հյուրըկնալեցին տեղի «Երկրապահ կամավորականներ» -ի միության անդամները:

    
Հուլիսի 12-ին, Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնի` Վարդավառի օրը, Աստրախանի կենտրոնում, Հայ Առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում, տեղի «Երկրապահ կամավորականներ» -ի միության և «Տիգրան Մեծ» Բարեգրծական Հիմնադրամի նախաձեռնությամբ, տեղի կունենա Մեծ Եղեռնի 100 ամյա հիշատակին նվիրված մեծ ֆլոշմոբ-ակցիա:

    
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3074 | 0 | 0
Facebook