Durun lütfen yüklemiyor...

Makaleler

"ՀՆՉԵՑ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ''

18:28, cuma, 22 mayıs, 2015
"ՀՆՉԵՑ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ''

Այսօր Երասխի միջնակարգ դպրոցում 2014-2015թթ. ուսումնական տարվա 12-րդ դասարանի շրջանավարտների "Վերջին զանգ" ավարտական բաց դասն էր: Երեխաներին ողջունելու էին եկել նախակրթարանի փոքրիկ սաները, որոնք փոխարինելու են շրջանավարտներին: Տասներկուերորդցիները հրաժեշտի հուզիչ խոսքեր ասացին մանկավարժներին, դպրոցին, տնօրեն Մ. Լևոնյանին, իրենց դասղեկ Վ. Զեյնալյանին: Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել ծնողներ, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչներ և համայնքապետ Ռ. Օղիկյանը: Շրջանավարտներին շնորհավորանքի խոսքեր ասաց տնօրեն Մ. Լևոնյանը, նա մաղթեց երեխաներին անխաթար ուղի, քննությունների հաջող հանձնում և կյանքում նորանոր բարձունքների նվաճում: Համայնքի ղեկավար Ռ. Օղիկյանը բացի շնորհավորական խոսքից պատրաստել էր նաև անակնկալ նվերներ շրջանավարտների համար: 12-րդ դասարանի աշակերտներին շնորհավորանքի խոսքեր ասացին նաև ծնողները, ուսուցիչները, ինչպես նաև Երասխի սահմանապահ զորամասի սպաները:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
7559 | 0 | 0
Facebook