Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել

11:55, çarşamba, 20 mayıs, 2015
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել

2015 թ. մարտական պատրաստվածության ծրագրի համաձայն՝ Ադրբեջանի «Ագգյոլ» դաշտային ուսումնական կենտրոնում արագ արձագանքման ստորաբաժանումների և պետական սահմանային ծառայության ավիացիայի ուժերի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ են սկսվել: Այս մասին հայտնում է APA-ն:

Պետական սահմանային ծառայության մամլո կենտրոնում APA-ին հայտնել են, որ զորավարժությունների ընթացքում նախատեսվում է կառավարվող և չկառավարվող հրթիռներով ուղղաթիռներից կրակոցների միջոցով մարտական առաջադրանքների կատարման մշակում, զենիթա-հրթիռային համալիրներից օդային թիրախներին հարվածում և մարտական պայմաններում զրահատեխնիկայի կիրառում:

Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 21-ը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3162 | 0 | 0
Facebook