Անմոռուկի անվան ստուգաբանության հիմքում տարբեր լեզուներով միևնույն իմաստն է` «ՀԻՇԻ՛Ր», որն էլ հարյուրամյա տարելիցի հիմնական ուղերձն է: Բացի այդ, ծաղիկը միջնադարում համարվել է Աստծո ներկայության խորհրդանիշը:
Անմոռուկը հնգաթերթ է. յուրաքանչյուր թերթիկ խորհրդանշում է այն 5 մայրցամաքը, որտեղ հանգրվանել են ցեղասպանությունից մազապուրծ հայերը:
Սև գույնը խորհրդանշում է եղեռնի սարսափն ու ցեղասպանության մասին հիշողությունը:
Դեղինը պատկերում է արևի լույսը, որն ապրելու և արարելու հույս է տալիս:
Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը խորհրդանշում է Ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանը մասնակից լինելը:
Իսկ գերակշռող մանուշակագույնը տարածված է հայկական ինքնագիտակցության հիմքում՝ հայ առաքելական եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում:
Անմոռուկը կրելու նպատակը` նշանով հետաքրքրվողներին` մանսավորապես օտարերկրացիներին նրա խորհուրդների, ինչպես նաև դրանով իսկ Մեծ Եղեռնի մասին իրազեկելն է:
Այն ոչ թե զարդ է, այլ խորհրդանիշ, որը կրելով ամեն հայ պարտավոր է կատարել իր բաժին քարոզչությունը` հանուն Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի: