Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երազների հերոսը

15:28, perşembe, 24 оcak, 2013
Երազների հերոսը

Ձմեռ էր` ցրտաշունչ ու բքառատ: Ես դուրս եկա դպրոցից ու սկսեցի քայլել: Ոտքեչիս տակ «ճռճռում» էր ձյունը: Ասես ամեն ինչ ծածկվել էր սպիտակ սավանով: Թվում էր` ես չէի քայլում, այլ քամին էր ինձ առաջ տանում: Քիչ անց քամին հանդարտվեց, և երկնքում երևացին ձյան խոշոր փաթիլներ: Նրանք իջնում էին` մեկը մյուսին հրելով, ասես շտապում էին զարդարել մազերս: Փաթիլներն իջնում էին թարթիչներիս, իսկ երբ կպչում էին ձեռքերիս, իսկույն հալվում էին և ջուր դառնում:

Հետևելով ձյան փաթիլներին, հանկարծ կանգ առա: Իմ առջև կանգնած էր նա` իմ երազների հերոսը: Նա ոսկե թագը գլխին` ասես գալիս էր իմ հետևից: Երկար ժամանակ կանգնած նայում էինք իրար և խոսում աչքերով: Մենք քայլեցինք միմյանց ընդառաջ, սակայն մնացինք տեղում: Վերջապես հասանք իրար, և ես քարացա: Այդ պահին ինձ շշնջաց ձյան փաթիլներից մեկը.

-Դե, իսկույն գրկիր նրան, և վայելիր երջանկությունդ:

Ես պաչզեցի ձեռքերս:Ավաղ, նա ձյան փաթիլի պես հալվեց ու ջուր դարձավ իմ ձեռքերում: Ես հրաժեշտ տվեցի իմ երազների հերոսին ու գնացի տուն:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6556 | 0 | 0
Facebook