Մարտի 21-ին՝ ժամը 13: 00-ին, 18 տարեկանից բարձր բոլոր անձանց հրավիրում ենք «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն՝ միասին դիտելու և քննարկելու մեծ աղմուկ բարձրացրած
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը: Կինոդիտումից հետո, ֆիլմի գլխավոր հերոսների և իրադարձությունների օրինակով, հոգեբանական վերլուծության կենթարկվեն կին-տղամարդ հարաբերություննեը և սեռականությանն առնչվող մի շարք խնդիրներ:
Հանդիպումը կանցկացնեն՝ հ.գ.թ., հոգեթերապևտ Մարիա Թևոսյանը և հ.գ.թ., հոգեթերապևտ Նելլի Հարոյանը:
Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ:
Ուսանողների համար՝ 1500 դրամ:
Կինոդիտում-քննարկմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 581814, 077 581814, 096 581814 հեռախոսահամարներով:
Հասցեն՝ Մաշտոցի 40:
www.hogeban.am
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն