Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՄՈՏԵՆՈՒՄ Է ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ

13:20, çarşamba, 23 оcak, 2013
ՄՈՏԵՆՈՒՄ Է ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ
    

     Հունվարի 26-ին ժամը 11:00-ին Սուրբ Սարգսի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի զորավարի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ, որին հաջորդելու է երիտասարդների օրհնությունը:
     Հունվարի 25-ին երեկոյան ժամը 19:00-ին Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կկատարվի Սրբի տոնին նվիրված Խոկման հատուկ արարողություն:
Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի: Ս. Սարգիսն իր որդու` Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Այդ օրը բոլոր երիտասարդները աղի բլիթ են ճաշակում՝ հուսալով, որ երազում կտեսնեն իրենց ապագա կողակցին:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
11783 | 3 | 0
Facebook