Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Այսօրվա հրամայականն է ուսումնասիրել Ցեղասպանության հիմնախնդիրը. քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյան

NGO
Basın sekreteri:
NGO
00:38, cuma, 13 mart, 2015
Այսօրվա հրամայականն է ուսումնասիրել Ցեղասպանության հիմնախնդիրը. քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյան
     Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայում այսօր մեկնարկել է «20-րդ դարի ցեղասպանություններ. դատապարտում, ճանաչում և հատուցում» խորագրով միջբուհական գիտաժողովը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին: NewsBook-ը զրուցեց գիտաժողովի կազմակերպիչ՝ ՀՀ ՊԿԱ Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի հետ: Վերջինս, անդրադառնալով թեմային, ասաց. «Մինչ այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հատուցումը դեռևս չի իրականացել, այդ իսկ պատճառով 20-րդ դարը ծնեց նոր ցեղասպանություններ, հաշվի առնելով ներկայիս գլոբալ անվտնագության ապահովման հիմնախնդիրները, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր երկիր ոչ միայն պատասխանատու վերաբերվի, այլև կարևորի այլոց անվտանգությունը և ինքնությունը: Այսօրվա հրամայականն է ուսումնասիրել Ցեղասպանության հիմնախնդիրը, քանի որ արդի աշխարհում տեղի ունեցող աններդաշնակ քաղաքական զարգացումները վտանագավոր են բոլորի համար: Միաժամանակ անհրաժեշտ է «քաղաքակրթությունների բախում» սցենարը փոխարինել երկխոսության, որն էլ հնարավորություն կտա ապահովել ազգային, տարածաշրջանային և համընդհանուր անվտանգություն՝ դեմոկրատացնելով իշխանության իրականացման մշակույթը, արդիակացնելով ազգային շահերը, հաղթահարելով քաղաքական զարգացման ճգանաժամերը: Այս ամենը հնրավորություն կտա զարգացող պետություններին մրցունակ մասնակցություն ունենալ աշխատանաքի միջազգային բաժանման նոր գործընթացներին՝ հաղթահարելով «կենտրոն-ծայրամաս» հակասությունները: Անհրաժեշտ է բարձրացնել և ցանցային և աստիճանային կառավարման արդյունավետությունը: Մենք համոզված ենք, որ ցեղասպանությունները կկանխվեն եթե գլոբալ քաղաքացիական հասարակությունը առավել արդյունավետ և ակտիվորեն մասնակցի մարդու, էթնիկ խմբերի, զարգացող պետությունների անվտանգության ապահովման գործընթացին»:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3036 | 0 | 0
Facebook