Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արտագաղթ կոչվող չարիքի մասին...

21:23, cuma, 27 şubat, 2015
Արտագաղթ կոչվող չարիքի մասին...

Ես ապրում եմ Հայաստանում ու շատ եմ սիրում իմ հայրենիքը՝ իր բոլոր առավելություններով ու թերություններով: Այժմ բոլոր նպատակներս ու ձգտումներս կապում եմ հայի ու Հայաստանի հետ, ուզում եմ ողջ ներուժս դնել հայրենիքիս շենացման գործին, ուզում եմ արժանի հայ լինել, ուզում եմ՝ բոլորը կամ գոնե շատերը ինձ պես մտածեն, բայց ցավոք, ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մի տեսակ հետ է մղվել հայրենիքի գաղափարը, մարդկանց զբաղեցնում է «օրվա հաց» վաստակելու խնդիրը…արտագա˜ղթ…ահա հայրենիքի գաղափարը ճնշող չարիքը…ցավում եմ, որ այսօր մեր երկրում այդաքան մեծ չափերի է հասել արտագաղթը, բայց չեմ էլ կարող մեղադրել արտագաղթողնեին…հոգսերն ու խնդիրներն այնքան շատ են, ապրել է պետք: Իմ համեստ շրջապատում դժվար թե կարողանամ առանձնացնել մի ընտանիք, ուր բացակա (ներ) չկա: Երբեմն լսում եմ մեղադրական կարծիքներ հայրենիքը «լքողների» մասին ու չեմ հասկանում մեղադրողներին, եթե մի պահ պատկերացնեք ձեզ նրանց փոխարե˜ն…մեկը թողնում է չծնված երեխային, մյուսը՝ ծեր ծնողներին...օրինակները տարբեր են ու բազմազան, պատճառր՝ նույնը:

Սեփական մաշկիս վրա զգացել եմ արտագաղթի դառնությունը՝դատարկությո˜ւն, մենակությու˜ն…դժվար է լսել հարազատիդ ձայնը կիլոմետրերի հեռավորությունից ու զսպել կարոտդ, արցունքներդ…

Մինչև ո՞ւր ենք հասնելու այսպես, որտե՞ղ փնտրենք արտագաղթի պատճառները, ովքե՞ր են հիմնական մեղավորները, վերջապես ի՞նչ է պետք կործանարար չարիքը զսպելու համար…հարցեր, որոնց պատասխանները չկան, իսկ պատասխանատուները համառորեն լռում են...մեզ մնում է միայն վարակվել անուղղելի լավատեսությամբ, հավատալ, որ մի օր մենք էլ կապրենք խաղաղ կյանքով, որ մի օր մեր երկրում ենք գտնելու այն, ինչ փնտրում ենք օտարության մեջ…վերջապես ապագան մեր ձեռքերում է, վերջապես Հայաստանի ապագան երկրի ներկայով խիստ մտահոգ երիտասարդներիս ձեռքերում է…


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
7344 | 0 | 0
Facebook