Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Խայտառակ թարգմանություն Իվանիշվիլիի ու Սարգսյանի ասուլիսի ժամանակ

l Æ l
Yazar:
l Æ l
12:26, cumartesi, 19 оcak, 2013
Խայտառակ թարգմանություն Իվանիշվիլիի ու Սարգսյանի ասուլիսի ժամանակ

Երեկ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խայտառակ թարգմանություն է եղել: Թարգմանիչը, ով ըստ երևույթին պրոֆեսիոնալ չի եղել և հանդիսանում է Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակից, նորմալ չի տիրապետել թարգմանությանը և ամբողջովին խեղաթյուրել է երկու վարչապետերի հարցազրույցները: Ասուլիսի ընթացքում շփոթվել են և՛ Վրաաստանի և՛ Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Երեկ Վրաստանի վարչապետի Youtube-ի պաշտոնական ալիքում հայնվել է ասուլիսի տեսագրությունը: Իվանիշվիլին ասուլիսի ընթացքում ստիպված է եղել անցնել ռուսերենին:

Ներկայացնում ենք մի քանի մեջբերումներ՝ թարգմանչուհու «գոհարներից».

«Ես շատ բարեկամներ ունեմ որպես Վրաստանում, այնպես էլ Վրաստանից դուրս»

«Ես անփորձ պոլիտիկոս եմ, բայց ոչ միայն ծանրություն ես չունեցել եմ հանդիպման ժամանակ»

«Մեր զրույցը անցել է էնպես, որպես մենք մանկությունից ճանաչում ենք իրար»

«Վարչապետը ասել է, որ մենք ընդհանուր բազա պետք է շինենք, որ ինձ համար շատ հաճելի է»

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6702 | 1 | 0
Facebook