Ձեզանից ոմանք նայելով նկարին գուցե չճանաչեցին այդ մարդուն:Սակայն նրանք ովքեր մանուկ հասակում կարդացել են Վինի Թուխի մասին հեքիաթը, հավանաբար արդեն գլխի կընկնեն, որ այսօր անգլիացի Դրամատուրգ, բանաստեղծ, մանկագիր Ալան Ալեքսանդր Միլնի ծննդյան օրն է:Նա ծնվել է 1882 թվականին Լոնդոնում:Մասնակցել է առաջին համաշխարահային պատերազմին:Երկար տարիներ համագործակցել է անգլիական «Պանչ» երգիծական ամսաթերթի հետ:Իր ամենահայտնի ստեղծագործությունը նա սկսել է գրել որդու ՝ Քրիստոֆեր Ռոբինի համար: Մինչ այդ նա արդեն հայտնի էր, որպես դրամատուրգ, բայց Վինի Թուխի հաջողությունը այնքան մեծ էր, որ նրա մնացած ստեղծագործությունները շատ արագ մոռացվեցին