Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տականքը. 31-ամյա եղվարդցին բռնաբարել է 8-ամյա մի աղջնակի

16:38, perşembe, 17 оcak, 2013
Տականքը. 31-ամյա եղվարդցին բռնաբարել է 8-ամյա մի աղջնակի
    
31-ամյա պայմանագրային զինծառայող Ա.Ա.-ն 8-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով կալանավորվել է:
Այս լուրը HayNews.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:

     «Նախաքննությունն ավարտվել է, և գործը գտնվում է դատաքննության փուլում», - ասաց նա:
    
     Նշենք, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 139-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ):
    
     Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակիչ Ա.Ա-ն 2012թ. օգոստոսի 12-ին ժամը 20-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային թեթև ազդեցության տակ, իր տան ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել 8-ամյա աղջնակի նկատմամբ: eMedia.am-ի տեղեկություններով` աղջիկը, ում նկատմամբ նա սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել, իր դստեր ընկերուհին է: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հունվարի 29-ին:
    
    
     HayNews.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
19370 | 27 | 0
Facebook