Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՈՐՔԱ՞Ն ՋՈՒՐ ՊԵՏՔ Է ԽՄԻ ՄԱՐԴԸ 1 ՕՐՈՒՄ ԹԵՅԻ ԵՎ ԱՅԼ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ

Marina
Yazar:
Marina
17:24, cuma, 11 оcak, 2013
ՈՐՔԱ՞Ն ՋՈՒՐ ՊԵՏՔ Է ԽՄԻ ՄԱՐԴԸ 1 ՕՐՈՒՄ ԹԵՅԻ ԵՎ ԱՅԼ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ
    
    

Ջրի օգտագործումը մեծ մասամբ կախված է նրանից, թե ինչպիսի օդի ջերմաստիճանում և ինչպիսի կլիմայական պայմաններում է ապրում մարդը:Երբ շատ շոգ է, ջրի պահանջը մեծանում է անկախ մեր ցանկությունից, մենք ուղղակի ստիպված ենք լինում շատ ջուր խմել, իսկ երբ ցուրտ է, մարդիկ ավելի քիչ են ջուր խմում:
     Որպես կանոն, յուրաքանչյուր մարդ պետք է օրական խմի 2 լիտր ջուր թեյի և այլ հեղուկների հետ միասին:Կան մարդիկ, ովքեր պարզապես շատ են սիրում ջուր խմել, բայց պետք է հետևել դրան, որովհետև չափից շատ ծարավի զգացողությունը կարող է վկայել զարգացող շաքարախտի առկայության մասին:
     Ընդհանուր առմամբ, ջուր խմելը օգտակար է, այն իսկապես նպաստում է օրգանիզմի մաքրմանը, որովհետև որքան մենք շատ ենք ջուր խմում, այնքան այն շատ է արտադրվում երիկամներում:Արդյունքում, այն նյութերը, որոնք պետք է օրգանիզմից դուրս գան, հեռացվում են ավելի հեշտությամբ:Մյուս կողմից, ջրի մեծ քանակությունը կարող է ճնշող լինել սիրտ-անոթային համակարգի համար:Այսպիսով, չի կարելի չարաշահել ջրի օգտագործումը:
     Ջուրը կազմում է չափահաս մարդու օրգանիզմի 80%-ը:Երեխաների մոտ այն ավելի շատ տոկոս է կազմում:Թեյ, կաթ և այլ հեղուկներ խմելուց բացի մարդը պետք է նաև օգտագործի որոշակի քանակությամբ խմելու ջուր:Օրգանիզմը ունի դրա պահանջը, ուստի ջուրը ամբողջովին փոխարինել այլ հեղուկներով այնքան էլ ճիշտ չէ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7277 | 0 | 0
Facebook