Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աջափնյակի երիտասարդական ասոցիացիան կոչ է անում Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին որ ժամը 23.00-ից հետո աշխատելու թույլտվություն չտան գիշերային ակումբներին

00:44, perşembe, 10 оcak, 2013
Աջափնյակի երիտասարդական ասոցիացիան կոչ է անում Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին որ ժամը 23.00-ից հետո աշխատելու թույլտվություն չտան գիշերային ակումբներին

Աջափնյակի երիտասարդական ասոցիացիան կոչ է անում Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին որ ժամը 23.00-ից հետո աշխատելու թույլտվություն չտան գիշերային ակումբներին, որոնք իրենց ծառայությունները անարգել մատուցելով նաեւ անչափահասներին, կամ էլ գործելով հենց բնակելի շենքերի առաջին հարկերում, դպրոցների անմիջական հարեւանությամբ, վերածվել են հասարակական բարքերի այլասերման օջախների։ Եթե վերը նշվածին գումարենք որոշ գիշերային ակումբներից ուշ գիշերին լսվող, հարեւանությամբ ապրողների հանգիստը խանգարող երաժշտության բարձր ձայնը, տաքացած կամ հարբած հաճախորդների միջեւ ծագած վեճերը, խուլիգանական արարքները, նույնիսկ երբեմն հնչող կրակոցները, այդ նույն ակումբների ծառայություններից օգտվողների ավտոմեքենաների ձայնային ազդանշանները, շարժիչների հռնդյունը եւ անվադողերի ճռինչը, պատկերը, միեւնույն է, չի ամբողջանա։
     Չի ամբողջանա նաեւ այն պատճառով, որ շատ գիշերային ակումբների որոշ պարուհիներ միաժամանակ սեքս ծառայություններ մատուցողներ են, միայն թե այդ ակումբների հաճախորդները դրա համար նախապես պետք է դիմեն ակումբի տիրոջը կամ նրա ներկայացուցչին։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6446 | 5 | 0
Facebook