Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԵՊՀ-ում սպառնում են ուսանողներին

kaleian
Yazar:
kaleian
02:03, çarşamba, 09 оcak, 2013
ԵՊՀ-ում սպառնում են ուսանողներին

Այսoր իմ ֆեյսբուքյան էջում նկատեցի ընկերներիցս մեկի կատարած հղումը: Նյութը բավականին ուշագրավ էր այն հանգամանքով, որ այդ նյութի գլխավոր հերոսը ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էր:Տվյալ հղումը պարունակում էր 2008-ի հետընտրական շրջանում արված մի ձայնագրություն, որտեղ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ուսանողներին հայտարարում է, որ եթե նրանցից, կամ դասախոսներից մեկը մասնակցի ցույցերին, ապա կհեռացվի համալսարանից: Իսկ ուսանողներից մեկի այն հարցին, թե «մի՞թե դա մեր սահմանադրական իրավունքը չէ», Մինասյանը այսպիսի պատասխան է տալիս. «Ի՞նչ սահմանադրական իրավունք»:

Ցավեք այստեղ շեշտվում է միայն Պետական համալսարանը, սակայն գրեթե բոլոր պետական բուհերում առկա է այս երևույթը: Այնինչ ՀՀ Սահմանադրությունը ամրագրում է .«Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն ապաքաղաքական կառույց է»:

Այն, որ Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերը իրականում վերածվել են քաղաքական կառույցի, միանշանակ է:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4891 | 5 | 0
Facebook