Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գագիկ Դավթյան, Կամավոր ստրուկի երազը

08:01, pazar, 17 ağustos, 2014
     ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ
    
     ԿԱՄԱՎՈՐ ՍՏՐՈՒԿԻ ԵՐԱԶԸ
     Եթե կամավոր ստրուկը մի օր
     իր նեղլիկ խցում արթնանում քնից, աչքերը բացում,
     և չորուկ թախտին տակավին պառկած,
     աշխարհից ծածուկ հայտարարում է ինքն իրեն արքա,
     նշանակում է՝ այդ գիշեր կապույտ երազ է տեսել,
     և հասկացել է նա վերջիվերջո իմաստը կյանքի -
     Ի՜Ր ԿՅԱՆՔԻ, հարկավ...
    
     Ու երբ վերստին աչքերն է գոցում,
     որ շարունակվի երազը կապույտ,
     և կոպերի տակ այցի է գալիս
     երկնքից առկախ աղոտ մի լապտեր,
     հասկանում է նա վերջնականապես,
     որ իր երազը այդքան տարիներ
     չկատարվելու ահից էր կապտել...
    
     Մեկն իր երազին հասնելու համար
     պատրաստ է տալու արյունն իր անգին,
     մեկն էլ չոր թախտին մեկնվել հանգիստ
     և զեղչերի՜ է սպասում կյանքից.
     - Խելքի՛ աշեցեք...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
1987 | 0 | 0
Facebook