Durun lütfen yüklemiyor...

Makaleler

21-դարի հայ երիտասարդները և կրթվածության մակարդակը գրականությունից

02:20, cuma, 04 оcak, 2013
21-դարի հայ երիտասարդները և կրթվածության մակարդակը գրականությունից
     Հեռուստատեսությամբ, մամուլում և այլ լրատվական ծառայություններում կազմակերպված հաղորդաշարերում շատ է հնչեցվում այն միտքը, թե ժամանակակից հայ երիտասարդները, կամ այսպես կոչված «նոր սերունդը» գիրք չի կարդում : Հակադրվելով այս համոզմանը, ուզում եմ ասել, որ հայ երիտասարդները ոչ միայն կարդում են, այլև քաջ ծանոթ են թե՛ անտիկ շրջանի, թե՛ միջնադարյան և թե արդի գրականությանը : Իհարկե, սա թյուր կարծիք է մեր երիտասարդության հասցեին ուղղված, քանի որ ինքս ուսանող լինելով օգտվում եմ գրադարաններից և սեփական աչքերովս եմ տեսնում գրադարանում կատարվող ելումուտը : Բայց մեկ այլ առումով համաձայն եմ այն կարծիքին, որ ներկայում տպագրվող գրականության հետ այնքան էլ չենք առնչվում : Սա նույնպես ունի իր տրամաբանական բացատրությունը : Ընթերցողը ինքն է ընտրում այն գրականությունը, որը ցանկանում է կարդալ : Իսկ այս ժամանակարջանում լույս ընծայված գրականությունը չունի այն ցանկալի թեման, որի կարիքը ունի մեր հասարակությունը : Խոսքս՝ իհարկե, այն մեծանուն գրողների մասին չէ, որոնք ապրում և ստեղծագործում են, այլ այն մարդկանց, ովքեր մտածում են, որ իրենք իրավունք ունեն գրել այնպիսի գրականություն, որը ոչ միայն տհաճ է ընթերցելը, այլև բացարձակապես ողողված է գռեհիկ արտահայտություններով և անտրամաբանական նյութ է իրենից ներկայացնում : Ես ուզում եմ ասել, որ հայ երիտասարդները չափազանց ընթերցասեր են և պարտադիր չէ, որ դա ապացուցելու համար նրանք փողոցներում բարձրաձայնեն : Իսկ եթե ցանկանում եք, որ հայ երիտասարդը կարդա ժամանակակից գրականություն, ապա եկեք ստեղծենք այնպիսի գրականությունը, որը կցանկանամ ընթերցել ես և իմ տարեկիցները :Իսկ այն աղբը, որը տպագրվում է մի քանի թերթերում և հանձնվում մեր դատին՝գռեհկաբանություն է և ոչ ավելին :
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5865 | 9 | 0
Facebook