Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Այվազովսկու վրձինը վերականգնել ցանկացող հայ նկարչուհուն կաջակցի "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը"

22:36, cuma, 18 temmuz, 2014

Nyut.am կայքից տեղեկանալով ռուսաստանաբնակ հայ նկարչուհի Նարի Յանի կարևոր նախաձեռնության մասին "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը" որոշում է կայացրել տեղեկատվական աջակցություն ցուցաբերել նրան: Հիշեցնենք որ, ռուսաստանաբնակ հայ նկարչուհին ժամանել է Երևան` Այվազովսկու վրձինը վերականգնելու համար: Դրա համար նա այստեղ կկազմակերպի իր նկարների անհատական ցուցահանդես-վաճառքը: Նկարչուհի Նարի Յանը հայտնել է, որ թեկուզ մի քանի նկար վաճառելու դեպքում նա կփորձի վերականգնել վրձինը և անգամ տեսախցիկ տեղադրել հուշարձանի մոտակայքում:

Հատկանշական է, որ "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի" կողմից այս խնդրի մասին նախկինում եղել են բազմաթիվ բարձրաձայնումներ, սակայն "սայլը տեղից չի շարժվել": Անգամ 2012 թ-ին Երևանի գեղարվեստական խորհրդի ղեկավար Լևոն Իգիթյանի կողմից հեռուստաեթերում հնչել է խոստում գործին ընթացք տալու վերաբերյալ, սակայն կրկին ապարդյուն:

"ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը" հույս է հայտնում, որ հայ նկարչուհի Նարի Յանի այս փոքրիկ, բայց խորհրդանշական նախաձեռնությունը օրինակ կծառայի Հայաստանում և արտերկրում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների համար:


    

ՀՂՈՒՄՆԵՐ


    

Ռուսաստանաբնակ հայ նկարչուհի Նարի Յանը կվերականգնի Այվազովսկու գողացված վրձինը

http://nyut.am/archives/220436

06.09.12 / Ազատ գոտի - Արձաններ

http://vimeo.com/48881046

Գողացել են Այվազովսկու արձանի վրձինը

http://times.am/?l=am&p=11164

Առաջարկ Տարոն Մարգարյանին

http://blognews.am/arm/news/17690/arajark-taron-margaryanin-ardzanneri-pahpanman-hamar-npatakaharmar-e-dranc-mot-tesakhcikner-texadrel.html

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4311 | 0 | 0
Facebook