Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աղմկահարույց դարձած ծերանոցի տնօրենի բաց մրցույթի պայմաններում առկա են լուրջ թերացումներ

14:29, perşembe, 08 haziran, 2017
Աղմկահարույց դարձած ծերանոցի տնօրենի բաց մրցույթի պայմաններում առկա են լուրջ թերացումներ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Վերջերս թիվ 1 տուն-ինտերնատում տիրող խայտառակ իրավիճակի մասին շրջանառվող լուրերի առթիվ «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը» դիմել էր ՀՀ վարչապետին և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին: Հիմա էլ պարզվում է, որ հունիսի 15-ին կայանալիք բաց մրցույթի անցկացման պայմաններում առկա են մի շարք լրջագույն թերացումներ: Ահա դրանք.

1. Թեպետ նախարարի հրամանով հստակ սահմանվում է, որ մինչև մրցույթի անցկացումը նախարարության պաշտոնական կայքում պետք է երկու անգամ ծանուցում տեղադրվի՝ կայքում դրանք բացակայում են,

2. Ծանուցումն առկա չէ նաև նախարարության ֆեյսբուքյան էջում,

3. Սոցապ նախարարության թեժ գծում թաքցնում են հայտ ներակայցրած անձանց ինքնությունը՝ հայտնելով, որ դրանք հրապարակելու իրավունք չունեն (առանց նշելու օրենքի այն կետը, որով սահամանափակվում է այդ իրավունքը),

4. www.azdarar.am կայքի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ» բաժնի հայտարարությունների ցանկում ծանուցումը ևս բացակայում է,

5. Մեր տեղեկություններով մրցույթին մասնակցում են բացառապես թիվ 1 տուն-ինտերնատի աշխատողներ, որոնք հիշատակվել են վերջերս վարչապետին ուղղված բաց նամակում:

Այս ամենից պարզ է դառնում, որ թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնի բաց մրցույթի մասով պատշաճ ծանուցում չի արված և ծածկադմփոց անելու փորձ է արվում: Ուստի պահանջում ենք հետաձգել մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը և հետաձգել բաց մրցույթի անցկացման օրը՝ հնարավորություն տալով այլ անձանց ևս մասնակցել մրցույթին: Կոչ ենք անում նախապես հրապարակել բաց մրցույթին մասնակցող անձանց տվյալները կամ հիմնավորել այդ տեղեկությունը թաքցնելու պատճառները:

Նշենք, որ այս պահի դրությամբ թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի բաց մրցույթը նշանակված է ս/թ հունիսի 15-ին, ժամը 11.00-ին, Կառավարական 3 շենքի 3-րդ հարկում, նախարարության խորհրդակցության սենյակում: Հաշվի առնելով, որ մրցույթը բաց է, պաշտոնապես հայտարարում ենք, որ մեր կենտրոնի կողմից ներկայացուցիչներ են լինելու մրցույթին և կոչ ենք անում ԶԼՄ-ներին նույնպես ներկա գտնվել բաց մրցույթին՝ հերթական թերացումը չթույլատրելու համար:

Հիշեցնենք, որ վերջերս թիվ 1 տուն-ինտերնատում տիրող խայտառակ իրավիճակի մասին բարձրաձայնվել էր վարչապետին ուղղված բաց նամակի միջոցով:

Կից ներկայացնում ենք համապատասխան սքրին շոթեր և հղումներ, որոնք հաստատում են վերևում նշված կայքերում ծանուցումների բացակայությունը: Հուսով ենք, որ դրանք փոփոխության չեն ենթարկվի՝ առկա թերացումները քողարկելու նպատակով:


    

Հղումներ

Նախարարության պաշտոնական կայքում - http://www.mlsa.am/?cat=88&paged=4

www.azdarar.am կայքում - https://www.azdarar.am/announcments/org/172/


    

Հղումներ նախկին զարգացումների վերաբերյալ

http://www.aysor.am/am/news/2017/06/06/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A9%D5%AB%D5%BE-1-%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A1%D5%BF/1271881

http://lurer.com/?p=257012&l=am

http://topnews.mediamall.am/?id=169258

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4433 | 0 | 0
Facebook