Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Լապլանդիա

18:19, pazartesi, 24 aralık, 2012
Լապլանդիա
     Ֆինլադիան ձմեռային հրաշալի տեսարանների, անաղարտ բնության երկիր է : Իզուր չէ, որ այդ համեստ, բայց հետաքրքիր երկիրն այցելող զբոսաշրջիկները մեծ սիրով են պատմում իրենց տպավորությունների մասին :Կա մի մարդ, որ մանուկ հասակում չի հավատացել Ձմեռ պապին, կամ էլ, համոզված չի եղել, որ տարին հրաշքների տոն է և այդ ժամանակ բոլոր ցանկությունները բարի ու ամենահաս Ձմեռ պապի օգնությամբ կկատարվեն : Իսկ գիտեք, որ այդ ցանկությունների կատարման երկիրը Ֆինլանդիան է, իսկ ավելի ճիշտ `Լապլանդիան, որին այնտեղ Լապպի նահանգ են անվանում : Հենց այդտեղ է ապրում Ձմեռ պապը, որին ֆիններեն անվանում են ՅՈԼԼՈՒՊՈՒԿԻ: Ամանորի տոների ժամանակ Սանտան դուրս է գալիս իր կախարդական տնից և գնում Ռովանիեմի, որտեղ գտնվում է իր շտաբ-բնակարանը`սառցե պալատը, այնտեղ շամանները հրաշագործություններով ու գուշակություններով են զբաղված: Երկնքում փայլում է իսկական բևեռային հյուսիսափայլը, որը գիշեր-ցերեկ լուսավորում է այդ հեքիաթային աշխարհը : Ռովանեմիում ամանորը ցնծությամբ են դիմավորում : Իսկ Օունասվաարա լեռը, որպես կանոն ամենաուրախ շրջագայությունների տեղն է : Այնտեղ ամանորի գիշերը ինտերնացիոնալ զանգվածը զվարճանում է ուզածիդ պես: Ծննդյան տոներն ու ամանորն Ֆինլանդիայում դիմավորող յուրաքանչյուր մարդ իրեն երեխա է զգում: Հոգսերը մոռացվում են ու թվում է, որ հրաշքը շատ մոտ է, բավական է ձեռքը մեկնել:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
9113 | 1 | 0
Facebook