Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մեքենան ճզմել է 5 ավտոմեքենայի

DAVID
Yazar:
DAVID
00:59, cuma, 11 mayıs, 2012
Մեքենան ճզմել է 5 ավտոմեքենայի
    
Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

    
Ինչպես հայտնց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում «ԲՄՎ Իքս 5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի կիրճի՝ դեպի «Գետափ» ռեստորանային համալիր տանող ճանապարհի սկզբնամասից սկսած հարվածել է 2 «Մերսեդես», 1-ական «Տոյոտա», «Ռենջ Ռովեր» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաների։

    
    
Դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության աշխատակիցները, և այդ ժամանակ «ԲՄՎ Իքս 5»-ի վարորդը իր ընկերոջ հետ բռնություն են կիրառել և ծեծի ենթարկել շտապօգնության բուժքրոջն ու վարորդին։ Նրանց կարողացել են դեպքի վայրում վնասազերծել դեպքի վայր շտապ ժամանած Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մեծ թվով աշխատակիցներ՝ հրամանատար Եղիշ Ենգիբարյանի գլխավորությամբ։

    
    
Մինչ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ժամանումը՝ «ԲՄՎ Իքս 5»–ի վրայից հանել էին համարանիշները։ Գ. Շամշյանը հայտնում է, որ այդ համարանիշներն են՝ 77 NO 707։ Վարորդն ու նրա ընկերը բերման են ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ «ԲՄՎ»–ն մտել է «Ռենջ Ռովերի» տակ։

    
    
Այս պահին դեպքի վայր են ժամանել ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչները՝ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։

    
Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով, ավտոմեքենան վարել է երևանյան բուհերից մեկի պաշտոնյայի ազգականը: Նա և իր ընկերը եղել են ոչ սթափ վիճակում:

    
Քիչ առաջ Գ.Շամշյանը հայտնեց, որ հիվանդանոց է տեղափոխվել «ԲՄՎ Իքս 5»-ի ուղևորը, ում տվյալնները այս պահին ոստիկանությունը ճշտում է, իսկ վարորդը՝ Երևանի Ավետ Ավետիսյան 43 շենքի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Ղարիբյանը, գտնվում է ոստիկանության Մալաթիայի բաժնում:

    
Դեպքի վայր ժամանեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանը:

     Ապահովագրական ընկերության՝ դեպքի վայր ժամանած ներկայացուցիչները Գ. Շամշյանին պատմել են, որ այս ավտովթարը ԱՊՊԱ համակարգը ներդնելուց ի վեր գույքային վնասի առումով Հայաստանում գրանցված ամենաթանկ ավտովթարն է, և հասցված վնասը նախնական հաշվարկներով կազմում է մոտ 300 հազար դոլար։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
7024 | 2 | 0
Facebook