Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ծեծել և դանակահարել են ոստիկանների

DAVID
Yazar:
DAVID
23:52, cumartesi, 16 haziran, 2012
Ծեծել և դանակահարել են ոստիկանների

Այսօր` հունիսի 16-ին` ժամը 21:20-ի սահմաններում Երևանի Պռոշյան փողոցում գտնվող թիվ 3 հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվել 2 երիտասարդ: Ինչպես հիվանդանոցից հայտնում են նշված երիտասարդները Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ` 22-ամյա Հայկ Դանիելյանն ու 31-ամյա Արթուր Մխիթարյանն են:


    

Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ Արթուրը սուր կտրող ծակող գործիքի հարվածից ստացել է 3 վնասվածք, իսկ Հայկը` 1:


    

Հայտնում են նաև, որ այս պահին Հայկը տեղափոխվեց հիվանդասենյակ, իսկ Արթուրը գտնվում է վերակենդացման բաժանմունքում, որտեղ բժիշկները վիրահատում են վնասված հատվածը:


    

Ըստ լուրերի` այսօր երեկոյան Ոստիկանոության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ծառայություն կատարելիս են եղել Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցների խաչմերուկում: Այդ ժամանակ լսել են հայհոյանքներ և նկատել, որ նշված խաչմերուկում 2 երիտասարդ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները պատմել են. "3 երիտասարդ վիճում էին և հայհոյում իրար, մեկ էլ են տեսնենք, որ 3-4 ջահելներ շտապ մոտեցան կռիվ անողներին, գոռալով թե իրենք քրեական հետախուզության աշխատողներ են: Կռիվ անողները դիմեցին փախուստի տարբեր ուղղություններով: Նրոնց սկսեցին հետապնդել քրեականի աշխատող ներկայացած երիտասարդները":

Այնուամենայնիվ, քրեական հետախուզության աշխատակիցներին հաջողվում է բռնել նրանցից մեկին` 21-ամյա Արամ Առաքելյանին և, մինչ կփորձեին նրան տեղափոխել Ոստիկանություն, նրա ընկերը` 22-ամյա Վլադիմիր Խոդիկյանը, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցնում ոստիկանության աշխատակիցներին և դիմում փախուստի, սակայն մյուս ոստիկաններին հաջողվում է բռնել նաև նրան:


    

Այս պահին Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել Վ. Խոդիկյանն ու Ա. Առաքելյանը, ովքեր Արտաշատ քաղաքի բնակիչներ են, ինչպես նաև այն քաղաքացին, ում ծեծի էին ենթարկում: Այդ քաղաքացին Երևան քաղաքի Սարի Թաղի 2-րդ փողոցի բնակիչ` 23-ամյա Տիգրան Փիլոյանն է:Հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ մայոր Ներսես Նազարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Աշոտ Միրիջանյանը և Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:


    

Որոշ տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կենտրոնական քննչական բաժնում կհարուցվի քրեական գործ` ՀՀ Քր. Օր.-ի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով:


    

Նրանց մոտ հայտնաբերվել է նաև թմրամիջոց, ինչպես նաև հանցագործության գործիք 2 դանակները, որոնք գաղտնի փականով են:


    

Բժիշկները հայտնել են, որ դեռ 10 օրից ավել վիրավորները պետք է մնան իրենց հսկողության տակ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6104 | 1 | 0
Facebook