Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բրիտանուհին լուսանկարում տեսել է իր մահացած ամուսնու ուրվականը

,,, ,,,,
Yazar:
,,, ,,,,
17:15, cumartesi, 22 aralık, 2012
Բրիտանուհին լուսանկարում տեսել է իր մահացած ամուսնու ուրվականը

Բրիտանուհի Հիզեր Սյուելը վստահեցնում է, որ իր թոռնուհու մկրտության ժամանակ արված լուսանկարում երևում է իր մահացած ամուսնու ուրվականը, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Kent Online-ին:


    

50-ամյա կինը վստահեցնում է, որ իր տղայի, ով գրկել է երեխային, և նրա կնոջ միջև կա մի բան, որը մարդու կերպար ունի, սակայն ամբողջովին թափանցիկ է: Չնայած որ տեսիլքի ուրվագծերը շատ աղոտ են, Հիզերը վստահեցնում է, որ այն նման է իր ամուսնուն՝ Թերրիին:


    

Տղամարդն ինքնասպան է եղել 17 տարի առաջ՝ 41 տարեկան հասակում: «Ուրվականն ունի նույն երկարավուն դեմքը, հասակը, նույն սանրվածքը», - նշել է բրիտանուհին:


    

«Այո, ես սնահավատ մարդ եմ, բայց ոչ մոլի: Եվ ես այնքան եմ ուզում հավատալ, որ դա նա չէ: Սակայն ապացույցները շատ համոզիչ են», - ասել է կինը:


     Պարբերականը նշում է, որ հանգուցյալին ճանաչել են նաև նրա ընկերները:
    
     Աղբյուրը` Թերթ.am

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
8495 | 3 | 0
Facebook