Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աղոթք

17:35, cuma, 20 haziran, 2014
     Հասկանալու համար, թե ինչ է աղոթքը, որն է աղոթքի նշանակությունը, սկսենք բառից: Աղոթք բառացիորեն նշանակում է աղն ու օդը շատ /բառը մեզ հասել է փոքր-ինչ աղավաղված տարբերակով/. աղը կյանքի համեմունքն է, իսկ օդը՝ շունչը մարդու, այսինքն, բարեկեցություն և երկարակեցություն: Ցանկացած աղոթք խնդրանք է առ Աստված: Աղոթքի ժամաակ հոգին է խոսում Բարձրյալի հետ: Իսկ ինչպե՞ս պետք է խնդրել, չէ՞ որ մեր խնդրանքը երբեմն չի իրականանում: Նախ պետք է սովորենք խնդրել՝ ճիշտ ընտրելով բառերը: Խնդրելու ժամանակ պետք է ափերը պարզված լինեն դեպի վեր, ձեռքերը չպետք է միացնել, քանի որ մեզանից դուրս եկած խնդրանքի պատասխանը ստանում ենք էներգիայի տեսքով՝ ձեռքի ափի միջոցով: Խնդրելու ժամանակ հարկավոր է անջատել միտքը և թողնել, որ հոգին ազատ լինի իր ցանկություններում. նա գիտի, թե մեզ ինչ է պետք: Խնդրել պետք չէ երկար: Դա կարող է լինել հստակ շարադրված մեկ նախադասություն: Անպայման չի, որ գրված աղոթքները անգիր արտասանենք. պարզապես խոսենք Բարձրյալի հետ՝ խնդրելով նրան: Երբ խնդրում ենք, պետք է հստակ ձևակերպենք մեր ցանկությունը, քանի որ ստանում ենք այն, ինչ ուզում ենք: Եթե կասկածում ենք, ցանկությունը չի իրականանում, քանի որ այդ ժամանակ միտքն է միանում, ինչն էլ խանգարում է: Երկրորդ սխալը, որ թույլ ենք տալիս հաճախ՝ պայման ենք դնում խնդրանքի մեջ: Օրինակ՝ "… ես անում եմ, թող Աստված բերի երեխեքիս դեմ": Սա ևս խնդրանք է՝ ուղղված առ Աստված: Ստացվում է, որ մենք ունենք շահադիտական նպատակներ: Այս ցանկությունը ևս չի իրականանում: Այն ավելի շատ կործանիչ ուժ ունի: Երրորդ դեպքը, երբ խնդրանքը չի իրականանում, քանի որ ժամանակը չի կամ այն մեզ կվնասի: Այդ պատճառով, ցանկացած խնդրանքի վերջում ընդամենն ասենք՝ «որը ճիշտն է», քանի որ կարող է իրականանալ և այն լինի սխալ, ինչի արդյունքում էլ կվնասենք ինքներս մեզ: Խնդրելուց կամ աղոթելուց հետո հայտնում ենք շնորհակալություն և միացնում ենք ձեռքերի ափերը՝ այդ կերպ ուղղորդելով ստացված էներգիան մեր մեջ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
4433 | 0 | 0
Facebook