Քանի որ աշխարհի վերջը ևս մեկ անգամ հետաձգվեց, ուրեմն մեզ այլ բան չի մնում անել` բացի Ամանորին պատրաստվելուց:
Պատրաստվել ասելով ամենևին նկատի չունեմ անվերջանալի գնումները, նոր բաղադրատոմսերի փնտրտուքները և նման այլ ձանձրալի աշխատանքները:
Եթե նկատել եք, մենակ մենք` հայերս ենք այսպես նշում Նոր Տարին (նախապատրաստական աշխատանքները վերածվում են իսկական քաոսի): Եվ այս խառնաշփոթում հաճախ մոռանում ենք, որ այս տոն է` ինչը ենթադրում է տոնական տրամադրություն:
Չեմ սիրում մեր ազգը համեմատել ուրիշ ազգերի հետ, բայց ինչո°ւ ենք մենք եվրոպական ազգերից ամեն ինչ ընդօրինակում` բացի կարևոր բաներից: Ինչո°ւ ենք տարվում անվերջանալի տնային գործերով, եթե կարելի է նույն ժամանակը ծախսել նվերների ընտրության վրա, պատրաստել ամանորյա բացիկներ ընտանիքի և ընկերների համար:
Եկեք փորձենք տոնել այս տոնը` նրան հաղորդելով իսկական տոնական տրամադրություն և հաճույք ստանալ արձակուրդներից: