Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Կառավարման Էթիկա»՝ կառավարողների խավ ձևավորելու նպատակով

09:58, salı, 17 haziran, 2014
     «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց», հունիսի 13, ուրբաթ… Օրացույցի վրա միստիկական խորհուրդ ունեցող օրերից մեկն էր, իսկ մեր ուսանողների համար հերթական, բայց խիստ բացառիկ դասախոսության դասաժամ` Արցախյան գոյամարտի մասնակից, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դոցենտ, Կառավարման փորձագետ Հարություն Լևոնի Մեսրոբյանի հետ:
    
     Օրը հիշարժան էր նաև այն հանգամանքով, որ «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ի երիտասարդների հետ համատեղ այդ օրվա դասին մասնակցում էին, իսկ այսուհետ մշտապես ներկա են լինելու նաև «Հայաստանի Երիտասարդական Կառավարության» նախագծի երիտասարդները, ուսանողներն ու երիտ.կառավարության անդամները:
    
     Հանդիպումից առաջ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ կարճ ժամանակ անց բանախոսը բոլոր ներկաներին իր ետևից տանելու է լրիվ ուրիշ իրականություն` կառավարման այլ սկզբունքներով ու չափանիշներով, իշխանական համակարգում ընդունված և տարածում գտած լրիվ այլ բարոյական նորմերով, կրթական ցենզով ու կառավարման էթիկետով: Այդ` առայժմ վիրտուալ կառավարվող և կառավարող իրականության մեջ, գերիշխում էին բացառիկ արժեքներ ու սկզբունքներ, որոնք անքննարկելի էին, անբեկանելի ու միանշանակ իրենց հիմքով ու բնույթով:
    
     Պարոն Մեսրոբյանն իր «Կառավարման էթիկա» դասախոսությունը սկսեց մի պարզ հարցի ճշգրտմամբ, որը հետագայում պարզվեց բավականին խորքային էր ու կազմում էր դասախոսության հիմքը: Այսպես, մեր բանախոսը երեք լեզուներով` հայերեն, անգլերեն և ռուսերեն, փորձեց լսարանից պարզել, թե՛ նրանք ի՞նչ տարբերություններ են տեսնում «ԿԱՌԱՎԱՐՈւՄ» և «ՂԵԿԱՎԱՐՈւՄ» արտահայտությունների ու ձևակերպումների միջև, այնուհետև ստանալով տարրատեսակ մեկնաբանություններ, նա հստակեցրեց բոլորիս համար, որ. 1. Ղեկավարումը կապված է մարդկանց հետ, նրա օբյեկտը մարդն է և ուղղված է դեպի մարդուն և 2. Կառավարումը կապված է գործընթացների հետ. Մարդիկ կառավարում են պրոցեսները:
    
     Մեր բանախոսը ցավով արձանագրեց, որ մեր օրերում շատ կառավարողներ չեն տիրապետում կառավարման արվեստին, իսկ կառավարման էթիկայից էլ ընդհանրապես գլուխ չեն հանում: Նա զարմանում է այն գործիչների ու անհատների վրա, ովքեր կարծում են, թե՛ որևէ պաշտոնում մարդուն փոխելով, հնարավոր է իրավիճակ փոխել: Ըստ փորձագետի, անհրաժեշտ է համակարգ փոխել, նոր հետո ներգրավվել մասնագետներին:
    
     Մեր դասախոսի պնդմամբ, առանց որևէ նպատակ ունենալու անհնար է կառավարել: Մենք սկսում ենք կառավարել գործընթացներն այն պահից, երբ մենք ունենում ենք նպատակ: Կառավարման մեջ առաջնային կարևորություն ունի կառավարելիության ապահովումը, որի համար առանցքային նշանակություն ունեն 1. Անձնական օրինակը և 2. Համարժեք` ադեկվատ գնահատումը:
    
     1. Անձնական օրինակը ենթադրում է, որ կառավարիչն օրվա գրեթե բոլոր ժամերին ու միջավայրի ցանկացած փոփոխման պարագայում պետք է իրեն դրսևորի այնպես, ինչպես ինքը հանդես է գալիս կառավարվողների առաջ, համապատասխանի այն պահանջներին ու սկզբունքներին, որպիսիք նա ներկայացնում է ու պահանջում նրանցից: 2. Կառավարելիության ապահովման և կառավարման էթիկայի նորմերից է բխում նաև կառավարողի կողմից իրավիճակի համարժեք` ադեկվատ գնահատման կարողությունը: Եթե որևէ իրավիճակում չենք կողմնորոշվում կամ չգիտենք` ինչ անել, ապա պետք չէ ոչինչ անել:
    
     Բազմաթիվ հետաքրքիր իրավիճակներ ու պատմավավերագրական փաստերի միջոցով պարոն Մեսրոբյանը հիմնավորեց, որ մեր իրականության մեջ կան բազմաթիվ անվիճելի երևույթներ և կոնցեպտներ, որոնց շուրջ անիմաստ է երկխոսել, կարծիք հայտնել, բանավիճել: Դա միայն, իր բնորոշմամբ, հատուկ է «ակտիվ ապուշներին», ովքեր կարող են օրերով ու ամիսներով խոսել ինչ որ երևույթների կամ հնարավոր զարգացումների մասին, որոնք վաղուց հստակ են ու միանշանակ:
    
     Մեր ուսանողների կողմից կիրառված բոլոր փորձերը` դասախոսին ներքաշելու բանավեճի մեջ, գրեթե ձախողվում էին այն պարզ պատճառով, որ պարոն Մեսրոբյանի բնորոշմամբ. «... Եթե դու որևէ բանի մասին չգիտես, դու միշտ կարող ես կարծիք հայտնել, բայց ոչ երբեք ստույգ իմացություն»:
    
     Չցանկանալով մանրամասն ներկայացնել մեր բանախոսի բոլոր բացառիկ մտքերն ու, որպես հիմնավորում, բերված օրինակները, ուզում ենք փաստել, որ մեր Դպրոցի տարեգրության պատմության մեջ արձանագրեցինք ևս մեկ աննախադեպ հանդիպում-դասախոսություն և բանախոսի, ում ներկայացրած թեման ու վաղուց հայտնի կառավարման մեխանիզմների նոր մոդելները դեռ երկար ժամանակ են հանդիսանալու մեր ուսանողների համար որպես բանավեճի ու քննարկման նյութ:
    
     Անհնար է պարոն Մեսրոբյանի որևէ միտք չկարևորել կամ առանձնացնել մյուսներից, սակայն, պահպանելով մեր առօրյայի ավանդական ու հակիրճ ներկայացման ոճը, փորձեցինք հնարավորինս համառոտ ներկայացնել մեր ուսումնական տարվա վերջին հանդիպումն ու դասախոսությունը: Հուսանք մեր միջև հաստատված ջերմ և գործընկերային հարաբերության շնորհիվ հնարավոր կլինի նոր ուսումնական տարում ևս մի քանի անգամ հյուրընկալել պարոն Մեսրոբյանին մեր Դպրոցի հարկի ներքո, ինչի համար շնորհակալ կլինենք ոչ միայն մենք, այլ նաև հասարակությունը` ապագա ուսյալ կառավարիչների և պետական գործիչների խավ ձևավորելու մեջ մեր համատեղ համեստ ներդրման համար:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5788 | 0 | 0
Facebook