ԱՆՁՆԱՆՎԵՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂԸ
Ասել է թե, քաջ չեն դառնում, այլ քաջ ծնվում են: Այսպիսին էր առյուծասիրտ հայորդի՝ Վալերի Վարդանյանը: Երբ թուրք - ազերին փորձում էր հայկական հողերը բռնակցելով տիրանալ Արցախին, Վալերի Վարդանյանը hայտնվեց «Սպիտակ» ջոկատի կազմում այնպես, կարծես, թե միշտ եղել է այնտղ, նոր չի եկել: Նրա գալուստը այդպես էլ ընդունվեց, կամավորականների կողմից, եկավ ու մնաց ջոկատում հավերժ: Վալերին մասնակցեց Արծվաշենի պաշտպանության մարտական գործողություններին: Որպես կամավորական 1992 թվականին նույնջոկատի կազմում մասնակցեց Մարտակերտ քաղաքաի ու շրջանի բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտական գործողություններին, որի ընթացքում ջոկատը հերոսաբար կատարում էր հրամանատարության կողմից տրված առաջադրանքները և որի մասին բազմիցս իր ելույթներում գովեստով է արտահայտվել պաշտպանական շրջանի հրամանատար գեներալ Մայոր Արկադի Տեր Թադևոսյանը: Իրենց խիզախությամբ ու արիությամբ շատերը աչքի ընկան ու նրանցթվում` Վալերի Վարդանյանը: «Սպիտակ» ջոկատի ՀՀՊՆ - ից ստացած զենքերը 1993 թվականին վերադարձվեցին, իսկ կամավորականներից զակի թվով մարտիկներ շարունակեցին մասնակցել ազատագրական մարտերին որոնցից էր՝ Վալերին: Ընդգրկվելով Ստեփանակերտի հետախուզական առաջին վաշտի կազմում, կատարում էր հրամանատարության կողմից տրված բոլոր առաջադրանքները: 22 անգամ անցել է թշնամու թիկունք և վերադարձել, կատարելով հրամանը: 1994 թվականի ապրիլի 14-ը, եղավ վերջին օրը… Հայրենիքի համար նրա կատարած սխրագործությունը ՀՀ նախագահի կողմից արժանիորեն գնահատվել ու ետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ ջոկատի հրամանատարության կողմից ներկայացվել ու պարգևատրվել է ԼՂՀ Մայրության կոմիտեի «Երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով: Սակայն քաջ հայորդու անձնազոհ հայրենասիրությանը պետք է իր արժանի շարունակությունն ունենար: Այդ ամենը մարմնավորվեց մեկ ուրիշ մարդու մեջ, նրա գործը շարունակեց, շարունակում է և դեռ կշարունակի նրա որդին՝ Արթուրը, ով հորից ժառանգել է քաջությունը, հայրենասիրությունն ու անձնվիրությունը: Հանուն Հայ ազգի, հանուն նրա փրկության և պաշտպանության նա չի խնայում ջանք և եռանդ, հայրենիքը վեր է դասում ամեն ինչից: Նա իր հոր արժան իզավակն է: Մեր քաջ հայորդու հայրենասիրական գործերի մասին դեռ շատ կլսենք ու կհպարտանանք նրանով: Կցանկանայի միայն նշել, որ այժմ Արթուր Վալերիի Վարդանյանը գլխավորումէ «Հայոց Վահան» ֆիդայական ինքնապաշտպանական գունդը, որն ապահովվում է սիրիահայության անվտագությունը: Մեր օրերում շատերն են սիրում ուրիշի արած գործը իրնց վերագրել, որովհետև ոչինչ չանելով հերոսանալը հեշտ է և հարմար: Սակայն. - Գործն է անմահ, լա՛վ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նրան, որ իր գործով Կապրի անվերջ, անդադար։ Ի վերջո ճիշտ է ասված, որ առյուծից առյուծ է ծնվում: |
Abone ol ve malalelerin yayınla: