Այս դարձվածքի հեղինակը հին հռոմեացի նշանավոր գրող Քվինտուս Հորացիուսն է: Նա դարձվածքը կիրառել է իր չափածո ուղերձներից մեկում, որը վերնագրված է. «Virtus post nummos!»
Ամբողջական բանաստեղծությունը հետևյալն է. « O cives, cives, quaerenda pecunia primum est ; virtus post nummos»
(Օ´ քաղաքացիներ, քաղաքացիներ, մենք պետք է նախ փող աշխատենք. առաքինությունը փողից հետո է միայն գալիս) :
Բայց 17-րդ դարում ապրած ֆրանսիացի բանաստեղծ և գրաքննադատ Նիկոլա Բուալոն այսպես է թարգմանել Հորացիուսի պատվիրանը.
«Փո´ղ, փո´ղ, - ասում են նրանք. առանց դրա ամեն ինչ ամուլ է (ստերջ է) :
Առաքինությունն առանց փողի՝ ընդամենը ոչ պիտանի կահույք է»: