Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

19:06, perşembe, 13 aralık, 2012
Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»
    
Այն, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը փայլուն ելույթներով իր վրա է բևեռել եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրությունը, գաղտնիք չէ:

    
Ավելի վաղ հայտնում էին, որ Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսի»-ն, «Արսենալ»-ը, իտալական «Միլան»-ը, «Ֆիորենտինա»-ն և գերմանական «Բավարիա»-ն:

    
Եվ ահա, իսպանական ԶԼՄ-ի փոխանցմամբ, հայ ֆուտբոլիստի ծառայություններով սկսել են հետաքրքվել Բարսելոնա քաղաքից: Տիտո Վիլանովայի գլխավորած թիմի ղեկավարները կարծում են, որ Հենրիխը իր որակներով համապատասխանում է իրենց թիմին և կարող արագ մերվել Իսպանիայի առաջնության առաջատարի խաղաոճին:

    
Աղբյուրը նշում է նաև, որ Հենրիխը տեխնիկապես հիանալի է պատրաստված և ունակ է արագ գրոհներ կազմակերպել, ինչը շատ է գնահատվում Բարսայի մարզչական շտաբի կողմից, և նրան դիտում են որպես Խավիին ու Ֆաբրեգասին փոխարինողի:

    
Սպասվում է, որ կատալոնացիները պաշտոնական առաջարկություն են անելու «Շախտյոր»-ին արդեն մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ և կփորձեն ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը արդեն գալիք ամռանը, որպեսզի ֆուտբոլիստը կարողանա թիմին օգնել նաև Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5583 | 9 | 0
Facebook