Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նամակ Ձմեռ Պապին

23:08, salı, 11 aralık, 2012
Նամակ Ձմեռ Պապին

Սիրելի Ձմեռ Պապ, իմ մանկության երազ, այսքան տարի երբևե քեզ նամակ չեմ գրել, ինչպես սովորաբար ամանորից առաջ անում են բոլոր մանուկները, կուրորեն հավատալով, որ դու կատարելու ես նրանց նվիրական ցանկությունը. և առավոտյան արթնանալուն պես եղևնու տակ գտնելու են այդքան սպասված նվերը:
    

     Եվ ահա այսօր գրում եմ քեզ, որպես մի փոքրիկ մանուկ, որ ապրում է յուրաքանչյուրիս մեջ և ուրախ եմ, որ իմ մեջ նույնպես դեռ չի կորել այդ փոքրիկ երեխան, չէ որ նա միշտ օգնում է կյանքը տեսնել ավելի վառ գույներով, ավելի պայծառ եվ գեղեցիկ:
    
    

Գիտեմ վաղուց արդեն երեխա չեմ, մեծացել եմ, բայց դեռ հավատում եմ ամանորյա հրաշքներին և գուցե ավելին քան շատերը, ավելին քան կուզեի, չէ որ այդպիսի մի ամանորյա հրաշք արդեն գտել եմ իմ կյանքում:
    

     Այսօր այս նամակով պարզապես ցանկանում եմ շնորհակալություն ասել քեզ այն հեքիաթի համար, որ արդեն գտել եմ իմ կյանքում: Այս տարի խնդրում եմ միայն, որ անվերադարձ ինձ մոտ թողնես այդ գունավոր հեքիաթը :
    
    

Շնորհակալ եմ, որ կաս մեր բոլորի կյանքում և ամեն տարի նվիրում ես մեզ այդ հեքիաթային ամանորյա գիշերը: Հենց այդ օրը մենք բոլորս թեկուզ և մեկ օրով, բայց վերադարձնում ենք մեր մանկությունը:

Ձմեռ Պապ, գիտեմ, որ միշտ դու ես շնորհավորում մեր Ամանորը, բայց թույլ տուր ես ել քեզ ասեմ.

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ!


    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
24732 | 0 | 0
Facebook