Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նորաձևությունը բիզնեսում, կամ այսպես մոդա է

13:51, çarşamba, 07 mayıs, 2014
     Գուցե ասեք, որ այլևս չեք զարմանում, որ պատգամավորները կամ պաշտոյաները հարուստ գործարարներ են, առավել ևս չենք զարմանում, եր գործարարները գնում են սնակության, ունենալով բազմաթիվ բիզնեսներ: Հայտնի գործարար, ԲՀԿ պատգամավոր Ա. Ախոյանի սնանկության մասին արդեն տեղեկացրել ենք ընթերցողին: Մի կողմից, ուզում ես ասել, ախր հայ ժողովուրդն աշխատում է, հարկեր է վճարում, Ազգային ժողով է պահում, պատգամավորին աշխատավարձ է տալիս, որ դատարանը նրան սնանկ ճանաչի՜: Մյուս կողմից էլ մտածում, ախր այս խեղճ մարդն այսքան բիզնեսներ ունի, ոնց կարելի է էսպես:
     Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հանրապետության կառավարության Էլեկտրոնային ռեգիստրում Արագած Ախոյանի անունով գրանցված ՍՊԸ-ներն ու ՓԲԸ-ները:
     «ԽԱՉԱՐԱՄ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՍՊԸ
     «ՀԱՅԿ ԱՐՇԻՆ» ՍՊԸ
     «ՍՊԻՏԱԿ ԿԱՄԱՐ» ՍՊԸ
     «ԱՐԳՈԲԱ» ՓԲԸ
     «ԻՏԱՐԿՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ
     «ԷԼԵՆԻԿ» ՍՊԸ
     «ՍՊԻՏԱԿ ՏՆԱԿ» ՍՊԸ
     «ԷԼԻՏՇԻՆ» ՓԲԸ
     Ինչպես նաև « «ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» » ՀԿ-ն: Հանուն պարկեշտության պետք է ավելացնել նաև, որ նույն ռեգիստրում լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեության (գոյության) դադարման մասին պետական միասնական գրանցամատյանում տեղեկություններ այս ընկերությունների մասին գրառված չեն։
     Այսուհանդերձ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բ.Ս. Մկրտչյանը վճռել է ՝ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Արագած Անդրուշի Ախոյանի` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին` բավարարել:
     Արագած Անդրուշի Ախոյանին ճանաչել սնանկ:
     Արագած Անդրուշի Ախոյանից հօգուտ ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ-ի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
     Արգելանք դնել Արագած Անդրուշի Ախոյանին սեփականություն իրավունքով պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:
     Ի դեպ Ա. Ախոյանը սնանկ է ճանաչվել ոչ իր անունով գրանցված «Միրոյան տուֆ» ՍՊԸ-ի վարկային պայմանագրի պատճառով: ՍՊԸ-ն վերոնշյալ ռեգիստրում գրանցված է Մարտիրոս Միրոյանի անունով: Դատարանին դիմումի համար էական նշանակության փաստեր են հանդիսացել հետևյալը.
     1. Բանկի և ՙՄիրոյան Տուֆ՚ ՍՊԸ-ի միջև 04.11.2009թ. կնքել է թիվ 325Վ վարկային պայմանագիրը, որով Բանկը պարտապանին տրամադրել է 380.000 ԱՄՆ դոլար նպատակային վարկ մինչև 04.11.2014թ. վերադարձման ժամկետով և տարեկան 17 տոկոս տոկոսադրույքով:
     2. Պայմանագրով պարտապանի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Բանկի, պարտապանի և Արագած Ախոյանի` որպես երաշխավորի միջև 22.12.2011 թվականին կնքվել է թիվ 325Ե/21 երաշխավորության պայմանագիրը:
     3. Բանկի 06.02.2014թ. թիվ 651-933 տեղեկանքի համաձայն` Արագած Ախոյանի պարտքի ընդհանուր գումարը Բանկի հանդեպ 06.02.2014թ. դրությամբ կազմել է 284.811, 24 ԱՄՆ դոլարին համարժեք 116.815.330, 1 ՀՀ դրամ, իսկ վճարային պարտավորության կետանցը կազմել է 458 օր:
     4. Ստացման /հանձնման/ ծանուցագիրը, ըստ որի պարտապան Արագած Ախոյանը 17.02.2014 թվականին ստացել է սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի պատճենը և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.02.2014թ-ի որոշումը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4956 | 0 | 0
Facebook