Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Արվեստի երիտասարդ գործիչների» նախաձեռնությամբ իրականացավ հերթական մշակույթային միջոցառումը` Դավիթ Ասատրյանի «Վերադարձ դեպի հարություն» գրքի շնորհանդեսը

anna
Yazar:
anna
00:14, perşembe, 10 nisan, 2014
    

    

«Արվեստի երիտասարդ գործիչների» նախաձեռնությամբ, իրականացավ հերթական մշակույթային միջոցառումը` Դավիթ Ասատրյանի «Վերադարձ դեպի հարություն» գրքի շնորհանդեսը: Այն կայացավ ապրիլի 8-ին Կամերային թատրոնի «Երկաթ» մշակույթային ակումբում: Դահլիճը լեփ լեցուն էր, հավաքվել էին պոեզիայի սիրահարներ, արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Ստեղծված անմիջական մթնոլորտում Դավիթի մասին խոսեցին ներկաներից շատերը` Երևանի գրողնեիր միության նախագահ Աբգար Ափինյանը, արձակագիր Անուշ Ասլիբեկյանը, ռեժիսոր, պռոֆեսոր Սաթենիկ Մաթևոսյանը, դերասան Բորս Պեպանյանը, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը` արտահայտելով իրենց հիացմունքը: Երեկոյի ընթացքում հենց հեղինակի մատուցմամբ հնչեցին նաև գրքում զետեղված մի քանի բանաստեղծություն, ու չնայած բոլորն արդեն ծանոթ էին Դավիթ Ասատրյան բանաստեցծին, մեկ անգամ ևս առիթ ունեցան հիանալու նրա հզոր տողերով: Արարողության ժամանակ նաև Պաշտպանության նախարարության կողմից Դավիթ Ասատրյանին շնորհվեց մեդալ` երիտասարդության հայրենասիրության գործում ունեցած ներդրման համար: Պատվոգիր տրվեց նաև «Արվեստի երիտասարդ գորցիչներ» ի կողմից` ժամանակակից գրականության մեջ ունեցած ավանդի համար: ԱԵԳ-ը պատվոգրեր շհնորհեց նաև ժամանակակից բանաստեղծներ Դավիթ Մշեցուն, Գոռ Հարությունյանին, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանին:


    

ԱԵԳ- ի նախագահ Սաթենիկ Շաթիրյանի խոսքերով երեկոն արդարացրեց բոլոր սպասելիքները- հանդիսատեսը Դավիթին ընդունեց հիանալի, նույնիսկ ոմանք հուզվել էին այնքան, որ արտասվելով դուրս եկան դահլիճից, դա խոսում է Դավիթի ստեղծագործությունների սրտամոտության, անկողծության և հզորության մասին: Մեր հիմնական նպատակն էլ հենց դա է, հանդիսատեսին ներկայացնել ևս մեկ տաղանդավոր մարդու և տեսնել նրանց համաձայնությունը: Հաճախ թվում է մարդիկ հեռացել են գրականությունից, պոեզիայից, բայց դա այդպես չէ, ընդհամենը հարկավոր է հավուր պատշաճի ներկայացնել գեղեցիկ ստեղծագործություններ, հիանալի ստեղծագործողների և մարդիկ հուզված տուն են գնում, իրենց հետ տանելով գրականության հանդեպ վերականգնված սերը: Յրաքանչյուր ստացված միջոցառում մեկ անգամ ևս հաստատում է մեր գործունեության անհրաժեշտությունը և մենք նոր թափով սկսում ենք աշխատել հաջորդ ծրագրի վրա:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2660 | 0 | 0
Facebook