Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նամակ-խնդրանք ՀՀ Նախագահին

22:21, cumartesi, 29 mart, 2014
     Ալեքսնադր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմը նամակ-խնդրանքով դիմել է ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, որպեսզի վերականգնվի 2008թ. հունվարից թափուր մնացած գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ի դեմս Գեղամ Գրիգորյանի, քանզի չկա մեկ ուրիշ օպերային արվեստի ավելի գիտակ ու ավելի բարձր մասնագիտական որակներով որևէ մեկը ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում: Գեղամ Գրիգորյանն է, ով կարող է ստանձնել այդ պաշտոնը, որը միաժամանակ վայելում է անձնակազմի հարգանքն ու վստահությունը, որ կոլեկտիվը տածում է նրա հանդեպ: Հատկանշական է, որ այս նամակ-խնդրանքի տակ ստորագրել են ստեղծագործական կազմի ավելի քան 80%-ը: Որքան էլ, որ զարմանալի է, Բարսեղ Թումանյանի համար ստեղծվել է 6 մեներգիչներից կազմված մի խումբ, որը «ղեկավարում է» Լևոն Ջավադյանը, իսկ վերջինիս ներկայությունը թատրոնում ընդհանրապես անհասկանալի բնույթ է կրում, որի մուտքը թատրոն խարխլեց ու փլուզեց կուռ թիմը, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը վաղուց սպասում է ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանի բացատրությանը այս խնդրի վերաբերյալ: Որոշ մարդիկ լուրեր են տարածում, թե Բ.Թումանյանի օգտին ստորագրել են 160 մարդ և բազում նմանատիպ լուրեր: Թատրոնի կոլեկտիվի համար շատ անհասկանալի է նաև Մագդա Մկրտչյանի ակտիվ պահվածքը, քանի որ նա շատ վաղուց չի համապատասխանում օպերային թատրոնում աշխատող մեներգչուհու չափանիշներին և´ իր մասնագիտական, և´ ոչ ադեկվատ պահվածքով:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5492 | 0 | 0
Facebook