Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՅԴ ուսանողական միության հայտարարությունը.

15:55, pazar, 25 kasım, 2012
ՀՅԴ ուսանողական միության հայտարարությունը.
     Բաքվում կատարած Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը ևս մեկ անգամ ստիպեց մեզ լուրջ մոտենալ այն ասեկոսեներին, որ «Ժառանգություն» կուսակցությունը ֆինանսավորվում է արևմուտքի կողմից և կատարում վերջինիս քաղաքական պատվերները:
     Բոլորիս է հայտնի, որ արևմուտքը գազային և նավթային ակնկալիքներ ունի Ադրբեջանից, որին հասնելու համար ցանկացած գնով պետք է պարտադրի հակամարտող մյուս կողմին ստորագրելու տխրահռչակ «Մադրիդյան սկզբունք»-ները: Սույն սկզբունքերը նախատեսում են դաշտային Արցախի յոթ ազատագրյալ տարածքների հանձնումը Ադրբեջանին և երկու կողմերի փախստականների վերադարձ՝ նախկին բնակավայր և այլն;
     Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը պարարտ հող է պատրաստում իշխանությունների համար՝ հնարավոր պարտադրված ստորագրման դեպքում հասարակական բարենպաստ կարծիք ձևավորելու համար:
     Չէինք ցանկանա, որ սույն իրատես ենթադրությունները հաստատվեին, հետևաբար պահանջում ենք Րաֆֆի Հովհաննիսյանից շուտափույտ կերպով հանդես գալ համապատասխան բացատրությունով:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3181 | 0 | 0
Facebook