Durun lütfen yüklemiyor...

Makaleler

11-ամյա տղան գողացել է ծնողների մեքենան, որ այցելի պապին

23:11, perşembe, 22 kasım, 2012
11-ամյա տղան գողացել է ծնողների մեքենան, որ այցելի պապին

Գերմանիայում շոկ առաջացնող, միաժամանակ հուզիչ դեպք է գրանցվել: Լյուբտեն քաղաքում փոքրիկ տղան գողացել է իր խորթ ծնողների մեքենան, որպեսզի հանդիպի Համբուրգում ապրող պապին:

Ոստիկանների փոխանցմամբ, 11-ամյա Ջերեմիի խորթ ծնողները նախօրեին վիճել են նրա հետ եւ նա հեռացել է: Տղան առաջին անգամ չէ, որ այդպես է արձագանքում խորթ ծնողների հետ վիճաբանությանը: Մի անգամ նա ավտովթարի պատճառ է դարձել Համբուրգի փողոցներից մեկում, երբ հերթական անգամ վիճաբանել է ծնողների հետ:

Այս անգամ Ջերեմին գողացել է ծնողների մեքենան ու վարել ավելի քան 100 կմ, որպեսզի տեսնի պապին: Տղան իսկապես այցելել է պապին, սակայն հայտնի չէ, թե ուր է գնացել դրանից հետո:

Ջերեմին մեքենան թողել է գերեզմանատանը: Երեխային որոնում են բոլոր ծառայությունները, այդ թվում ուղղաթիռներով, հաղորդում է НТВ-ն:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4779 | 2 | 0
Facebook