Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կյանքը

23:02, cumartesi, 18 оcak, 2014
     Մի պղպջակ օվկիանոսի վրա, գոլորշի, որ այս պահին կա, մի ակնթարթում այլևս չի լինի, ու չգիտես, որտեղից եկավ, ուր գնաց... Կյանքը... Ու ես հասկացա, որ կյանքը, այն կյանքը, որ ապրում ես ինքդ, քեզ դնում է իրավիճակների մեջ, որոնք դու չես երազել, նույիսկ այդպիսի բան թշնամուդ էլ չես ցանկացել: Ու դու ստիպված ես ապրել այդ կյանքը, թեկուզ և ոչ քոնը: Դու ստիպված ես հարմարվել քո սոցիալական դիրքին, դերին, մարդկանց, ովքեր ապրում են քո հետ, ովքեր դժվարացնում են քո կյանքը, ովքեր օգնում են քեզ, ովքեր աղոթում են քո համար...ու դու ապրում ես, որովհետև դու ուրիշ էլ ելք չունես...բայց մի ասա, որ փոխում է քեզ կյանքը: Դու միշտ էլ ապրում ես այնպես, ինչպես որ կարողանում ես: Եթե դու գող ես, դու կգողանաս, եթե բարի ես, կօգնես մարդկանց, դու միշտ էլ կլինես այնպիսին, ինչպիսին կաս: Կյանքը քեզ կբացահայտի: Հավատարիմ եղիր ինքդ քեզ...մի դավաճանի քեզ..դա դու ես...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3272 | 0 | 0
Facebook