Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԲԻԶՆԵՍԸ` ԲԻԶՆԵՍ, բայց լավ չէ, որ այն իրականացվում է խեղճ հաճախորդի գրպանի հաշվին

22:40, pazar, 11 kasım, 2012
ԲԻԶՆԵՍԸ` ԲԻԶՆԵՍ, բայց լավ չէ, որ այն իրականացվում է խեղճ հաճախորդի գրպանի հաշվին

Մեզանից յուրաքանչյուրս էլ ձգտում է իր հնարավորության սահմաններում նորաձեւ ու արտասահմանյան հայտնի ապրանքանիշ ունեցող հագուստ կրել եւ ամենեւին էլ չենք զլանում դրա դիմաց վճարելուց: Սակայն խնդիրը նրանում է, որ բազմաթիվ անգամներ, մենք ստիպված ենք լինում ցածր ինքնարժեք ունեցող, կամ այլ առեւտրի կետերում մատչելի գնով վաճառվող հագուստըի դիմաց եռակի անգամ թանկ վճարել հենց նույն բարձր հեղինակություն վայելող առեւտրային կենտրոններում այդ նույն ապրանքը գնելիս:

Բազմիցս եմ համոզվել, որ նույն հագուստը` նույն պիտակով, կարելի է մի քանի անգամ էժան սակագնով գնով, այլ` ավելի հանրամատչելի խանութներից: Շատ անգամներ հմուտ վաճառողուհիները կարողանում են համոզել գնորդին, որ այդ միանման հագուստները տարբեր ծագման արտադրություններ ունեն եւ տարբեր երկրներից են ներմուծվում, որպեսզի խարդախությամբ եւ շաղակրատությամբ մի կերպ իրենց ապրանքը իրացնեն:

Նորմային սահմանված թանկ գները, այն բանի արդյուքն են, որ այդ առեւտրային կենտրոններում տաղավարների վարձակալության համար, առեւտուր իրականացնողները ստիպված են գումար հայթայթել հենց հաճախորդին խաբելու հաշվին: Եթե Տաշիր առեւտրի կենտրոնում մի քանի քմ տարածքը ամսվա կտրվածքով 1000 դոլարի սահմաններում է, ապա նորաբաց Դալմա գարդեն մոլում վարձավճարը մեր խղճուկ եւ տնտեսապես աղքատ երկում

5-10 000 դոլար արժե: Իսկ բոլոր տաղավարներն արդեն վաղուց զբաղեցված են եւ թափուր տարածք, գրեթե չկա: Դա լավ ցուցանիշ է եւ փաստում է, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը զարգանում է, աշխատատեղեր են ստեղծվում, մեր երկիրը տնտեսապես առաջանցիկ զարգացման տեմպեր է արձանագրում: Սակայն դրանցից հայ հասարակությունը հաստատ օգուտներ չի կրում, բացի վնասներից: Եթե յուրաքանչյուր ամսվա դիմաց վարձակալողը պատրաստ է այդքան մեծ գումար վճարել, ուրեմն պատկերացրեք, թե ովքեր են հավաքագրում այդ գումարներըը, եւ ում հաշվին է այդ գործարարությունը զարգանում: Մենք յուրաքանչյուր ապրանքի դիմաց վճարում ենք մի քանի անգամ ավելի շատ, որից էլ եւ գոյանում է առեւտրականների սեւ բյուջեն:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4970 | 0 | 0
Facebook