Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ազնավուրը համերգներ ունեցավ Նիդերլանդներում

03:50, pazartesi, 23 aralık, 2013

Անցած շաբաթվա հանգստյան օրերին' դեկտեմբերի 14-ին և 15-ին Ամստերդամի Heineken համերգային սրահում համերգներով հանդես եկավ հանրահայտ Շարլ ԱԶՆԱՎՈՒՐԸ: Սույն լուրը լայն լուսաբանման արժանացավ նիդերլանդական գրեթե բոլոր լրատվամիջոցներում: Նշվում է, նրա հայ լինելը, նաև անրադարձ է կատարվել հայտնի երգչի կենսագրությանն ու գործունեությանը: Նշվում է, որ սա Ազնավուրի նոր այցելությունն է Նիդերլանդների Թագավորություն 2002 թվականից ի վեր: Երգի մեծ վարպետը երեք անգամ' 1999, 2000 և 2006 թվականներին հայտարարել է, որ ավարտելու է իր կարիերան երգարվեստի ասպարեզում, բայց հետո կրկին բեմ է վերադարձել: Հեյնեկեն հալում ծրագրված մեկ համերգի փոխարեն Ազնավուրը երկուսն է ունեցել: Նա կատակել է, որ դեռ ողջ է: Շառլ Ազնավուրը գրել է ավելի քան 800 երգ ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն և այլ լեզուներով, վաճառվել է նրա ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակներ:


     Սիրողական տեսաերիզների համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2888 | 0 | 0
Facebook