Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կանացիության ֆենոմենը

19:31, pazar, 01 aralık, 2013

Ծնողները երեխաներին դաստիարակելիս ավելի հետևողական են, որ տղա երեխաների մոտ զարգանա տղամարդկությունը: Նրանցից քչերն են մտածում այն մասին, որ նույնքան անհրաժեշտ է աղջիկների մեջ էլ զարգացնել կանացիությունը:
     Աղջկան կանացի դաստիարակելու գործընթացը եւս բավականին երկարատև է, պահանջում է հետևողականություն և երեխայի առանձնահատկությունների ճիշտ ըմբռնում: Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարելի է երեխայի մեջ դաստիարակել կանացիություն:

Նախ, փոքրիկի համար օրինակելի են մայրիկի կանացիության դրսևորումները: Արդեն 5 տարեկանից, եթե ոչ ավելի վաղ, երեխաները սկսում են հետևել մայրիկներին, կրկնօրինակել: Դա կարող է լինել կոկետությունը, խնամվածությունը: Կարևոր է, որ փոքրիկը զգա Ձեր ուրախությունը, պատրաստակամությունը կին լինել, ոչ թե հետագայում դա ընկալի որպես պարտականություն, որից խուսափելն անհնար է:

Հայրական սերը, ուշադրությունը զգալու հնարավորությունը: Հաճախ կանացիության պակաս է զգացվում առանց հոր մեծացած երեխաների մոտ: Հոր հետ ճիշտ շփումը երեխային հնարավորություն է տալիս վստահություն զգալու դեպի արական սեռը, իրեն զգալու ավելի նուրբ, պաշտպանված:
     Ընտանիքում սիրո արժեւորում, հոգատարություն պետք է լինի:

Սեռական դաստիարակությունը նույնպես պետք է ժամանակին սկսել: Ճիշտ, չափի մեջ տեղեկացվածությունը, երկու սեռերի փոխհարաբերությունների մասին կոռեկտ տեղեկությունները միայն կօգնեն Ձեր աղջկան:

Կանացի զբաղմունքներին պետք է ուշադրություն դարձնել: Դրանք կարող են լինել պարերի դասընթացները, գեղասահքը, երգը, նկարչությունը:

Կանացի մթնոլորտ ստեղծեք երեխայի համար: Նրա սեենյակը պետք է հիշեցնի աղջկական սենյակ, որտեղ կան տիկնիկներ, կա անպայման հայելի, փափուկ գորգ, շատ բարձեր և այլն:

Ստեղծեք աղջկական պահարան: Պետք չէ թույլ տալ երեխային հագնել եղբայրների բաճկոնները կամ նրանց շապիկները: Իսկ ընդհանրապես չպետք է շապիկներն ու ջինսերը պահարանում գերակշռեն. թող նա շատ ունենա գեղեցիկ, նուրբ զգեստներին: Սովորեցրեք նրան կոկիկ հագնվել:

Սովորեցրեք նրան խնամել իրեն: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք մաքրությանը, կոկիկությանը: Թող նա հետևի իր մազերին, եղունգներին, սովորի ինքնուրույն հագնվել, ինքնուրույն պատրաստվել: Վստահեք նրան, թողեք նա ինքը հետևի իրեն:

Օգտագործեք խաղի միջոցով կանացիություն դաստիարակելու մեթոդը: Աղջիկ երեխայի խաղալիքները պետք է կտրականապես տարբերվեն իրենց փափկությամբ, գույներով, գրավչությամբ: Գնեք այնպիսի խաղալիքներ, որոնք առնչություններ ունեն կնոջ պարտականությունների, զբաղմունքի հետ: Դրանք կարող են լինել ամենատարբեր սպասքեղենը, կենցաղային իրերը և այլն:

Կանացիություն դաստիարակեք, բայց ոչ ուժով, ստիպողաբար: Բացահայտ տանջանքներն այդ ուղղությամբ, արգելքները, կարող են նրան դեմ հանել կանացիությանը, նա կարող է ընդհանրապես հրաժարվել դրանից: Ուշադիր եղեք, որ Ձեր ջանքերը հակառակ ազդեցությունը չթողնեն:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3455 | 0 | 0
Facebook