Durun lütfen yüklemiyor...

Makaleler

²ß˳ï³Ýù³ÛÇÝ ³ÝûñÇÝ³Ï³Ý ÙÇ·ñ³ódz, û± Ù³ñ¹Ï³Ýó Ãñ³ýÇùÇÝ·

22:24, cumartesi, 10 kasım, 2012
²ß˳ï³Ýù³ÛÇÝ ³ÝûñÇÝ³Ï³Ý ÙÇ·ñ³ódz, û± Ù³ñ¹Ï³Ýó Ãñ³ýÇùÇÝ·

Միջազգային փորձագետների գնահատմամբ, թրաֆիքինգը, այսպես ասած մարդկանց անօրինական շահագործումը եւ նրանց եւ նրանց իրավունքների սահմանափակումը տարեկան 7 մլրդ դոլարի շահույթ է բերում: Թեեւ Հայաստանում, թրաֆիքինգը նոր երեւույթ է, սակայն առաջին դեպքերը արձանագրվել են մոտ երկու տասնամյակ առաջ:

Թրաֆիքինգի արդյունքում ծնված հարկադիր աշխատանքը զգալի ռիսկեր է պարունակում գործատունիերի համար, որը վերաբերում է ոչ միայն զարգացող երկրների ֆորմալ տնտեսության ոլորտում գործող ձեռնարկություններին, այլ նաեւ տարբեր երկրներում ներկայացուցիչներ ունեցող խոշոր կազմակերպություններին: Համաձայն ԱՄԿ վիճակագրության հարկադիր աշխատանքի դեպքերի 80 տոկոսը տեղի է ունենում մասնավոր հատվածում, ստվերային տնտեսության պայմաններում:

Աշխատանքային անօրինական միգրացիայի եւ թրաֆիքինգի դեպքում էլ մարդը դառնում է զոհ եւ ոտնահարված է զգում իր իրավունքները:Իսկ թրաֆիքինգի արդյունքում ծնված հարկադիր աշխատանքը տեսանելի չէ եւ նույնպես հստակ հնարավոր չէ վիճակագրություն կազմելը, քանի որ անկանոն աշխատանքային եւ միգրացիոն իրավիճակով աշխատողները հիմնականում ստվերային տնտեսության պայմաններում են գործում: Այն ի տարածումն ունի բոլոր երկրներում, մասնավորապես տարածաշրջանում եւ ազդում է զարգացող եւ անցումային եւ զարգացած երկրների տնտեսությունների վրա:

Խաբեությամբ հավաքագրվածները հիմնականում ներգրավված են տնտեսության ոլորտներում, հատկապես շինարարության, գյուղատնտեսության, հանքահորության եւ առեւտրի սպասարկման բնագավառներում: Խոցելի խմբերում են հատկապես կանայք եւ երեխաները:

Աշխատանքային միգրացիայի եւ մարդկանց թրաֆիքինգի առումով հիմնական արտահանող երկրներն են Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը:

ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային կովկասի երկրներից աշխատանքային միգրանտների մեծ արտահոսք տեղի ունեցավ օրինական եւ անօրինական ճանապարհով արտերկրներում աշխատանք փնտրելու նպատակով: Նրանցից շատերն այսօր աշխատում են առանց օրինական թույլտվության կամ էլ առանց աշխատանքային պայմանագրի կնքման:

Այս տարածաշրջանի միգրանտների հիմնական ընդունող երկրներն են ՌԴ-ն, Թուրքիան եւ Արաբական միացյալ էմիրությունները:

Ուստի Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն աշխատակիցները հրահանգում են քաղաքացիներին մեծացնել զգոնությունը աշխատանքային գործակալությունների նկատմամբ եւ խուսափել արտերկրներում աշխատելու մտքից առանց համապատասխան պայմանագրի առկայության: Քանի որ գայթակղիչ բազմաթիվ հայտարարությունները շատ անգամներ շփոթեցնում եւ մոլորության մեջ են գցում մարդկանց:

Գործակալության կողմից պարբերաբար հրատարկվող բուկլետները եւ տեղեկատվական թերթիկները, հնարավորություն են տալիս ցանկացած մարդու կողմնորոշվել եւ տվյալ երկիր մեկնելուց առաջ ստոգել հայտի իսկությունը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
8140 | 0 | 0
Facebook