Մազերի գույնը ոչ պակաս հետաքրքիր տեղեկություններ կարող է հաղորդել կնոջ
բնավորության մասին, քան նախընտրած շրթներկի երանգները կամ դիմահարդարումը:
Ստորեւ ասվածն, իհարկե, վերաբերում է բնական մազերի գույն ունեցողներին:
Ստորեւ ասվածն, իհարկե, վերաբերում է բնական մազերի գույն ունեցողներին:
Շիկահերներ: «Գեղեցիկ,
սակայն հիմարիկ», սեքսուլ, բայց միամիտ եւ դատարկ, աղջիկներ, որոնց հուզում
է միայն իրենց արտաքին տեսքը: Շիկահերների մասին այս հումորային կարծիքը
շատ քիչ ընդհանրություններ ունի իրական շիկահերի կերպարի հետ: Այն, որ
սեքսուալ են, ճիշտ է: Այնքան քիչ են մնացել բնական շիկահերները, իսկ
տղամարդկանց մեծամասնությունը երազում է հենց նրանց մասին: Ելնելով սրանից՝
տղամարդիկ հաճախ են իրենք իրենց խաբում՝ կարծելով, որ շիկահերները լինում
են հարմարվող եւ քնքուշ, սակայն չարաչար սխալվում են: Բնական շիկահերները
ո´չ հիմար են, ո´չ միամիտ, ո´չ էլ քնքուշ: Նրանք բոլորից լավ են հասկանում
մաթեմատիկայից եւ մնացած բնական գիտություններից: Ինչպես փոխանցում է
ladynews.am-ը, իրենց ինտուիցիային էլ վստահում են այնպես, ինչպես ուրիշ ոչ
մեկը: Շիկահերների սառնարյունության տակ թաքնված են այնքան ուժեղ
զգացմունքներ, որոնք նրանք նախընտրում են ցույց չտալ: Ոչ մի շիկահեր չի
վստահում ինչ-որ մեկին այնպես, որ թույլ տա հասկանան, թե ինչ է իր հոգում
կատարվում: Ի դեպ շատ հավանական է, որ շիկահերների՝ տղամարդու հետ առաջին
հանդիպումն ավարտվի անկողնում:
Սեւահերներ: Սեւահեր
լադիների մեջ շատ են մելանխոլիկները, զգայուն անհատականությունները,
անձնավորություններ, ովքեր հակված են խորը ապրումների եւ զգացմունքների՝
անգամ անկարեւոր անհաջողություններ ունենալիս: Սեւահերների համար
ինքնահաստատվելու ամենասիրելի մեթոդներից է տղամարդկանց սրտերը կոտրելը: Եվ
այստեղ հարցը բնավ էլ նրանց սեքսուալ խառնվածքը չէ. ուղղակի այս միջոցով
նրանք ազատվում են իրենց արտաքինի հանդեպ ունեցած բարդույթններից:
Սեւահերները միշտ հետաքրքրված են հոգեբանությամբ, արվեստով եւ կրոնով:
Նպատակասլաց են եւ միշտ հասնում են իրենց ուզածին: Հետաքրքիրն այն է, որ
տղամարդիկ երազում են շիկահերների մասին, բայց սովորաբար ամուսնանում են
սեւահերների հետ:
Կարմրահերներ: Մազերի
այս գույն ունեցող կանայք նյարդային են եւ աչքի են ընկնում իրենց բռնկվող
խառնվածքով: Բանն այն է, որ կարմրահերներն ունենում են ավելի քիչ
հակասթրեսային հորմոններ, քան մազերի այլ գույն ունեցողները: Նրանք տանել
չեն կարողանում, երբ իրենց ինչ-որ բան են պարտադրում, միշտ կրկնում են՝
ոչ-ոք ոչ-ոքի ոչինչ պարտական չէ ու այդ սկզբունքով էլ ապրում են: Նրանց
համար ոչ մի հեղինակություն գոյություն չունի, կարմրահերներին հետաքրքրում է
միայն մի մարդու կարծիք՝ այդ մարդն հենց իրենք են: Նրանք ավելի հաճախ են
սեքսով զբաղվում, քան մնացածը, եւ դա հրաշալի են անում տարբեր
զուգընկերների հետ՝ ամեն անգամ ինչ-որ նոր բան մտածլով:
Շագանակագույն մազեր:
ԱՎԵԼԻՆ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍՏԵՂ