Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կատարյալ սեքս հղիության համար

WWW.LRATU.RU
Basın sekreteri:
WWW.LRATU.RU
01:13, cumartesi, 16 kasım, 2013
     Հղիության համար անհրաժեշտ պայմաններից են` բժշկական հետազոտությունը, սերմնազատման ճիշտ հաշվարկները և հոգեբանական տրամադրվածությունը: Բայց ամենակարևորը իհարկե ընթացքն է: Ինչպիսի՞ն պետք է լինի սեռական ակտը, որպեսզի դուք հասնեք հղիությանը:
    
    
    
     Առաջինը` այն պետք է լինի կանոնավոր: Այսինքն պետք չէ ծախսել բոլոր ուժերը ակտիվ գործողությունների վրա միայն ձվազատման ժամանակ, աշխատեք զբաղվել սեքսով 2 օրը մեկ ամբողջ ամսվա ընթացկում: Ինչու՞: Եթե ընդմիջումները շատ երկար են (մեկ շաբաթից ավել), դա կարող է թերի սերմնաբջիջների կուտակման պատճառ հանդիսանալ, ինչի հետևանքով կարող է սկսվել թերի հղիություն (վաղ ընդհատում կամ իծնե թերհասություն): Նաև ձեռնպահ մնալը ազդում է շատ կարևոր ցուցանիշի` սերմնաբջիջների շարժունակության վրա: Սակայն խորհուրդ չի տրվում զբաղվել սեքսով ամեն օր, դա ազդում է սերմնահեղուկի որակի և չափի վրա:
     Երկրորդը` դիրքը: Լավագույն դիրքը սեռական ակտի ժամանակ համարվում է միսիոներականը, այսինքն` տղամարդը վերևում: Այդ դիրքով ապահովվում է առնանդամի լավագույն մուտքը հեշտոց և սերմնաբջիջների արագ և հեշտ ներթափանցումը արգանդ: Սակայն, եթե արգանդի դիրքի շեղումներ կան, ապա լավագույն դիրքը ծունկ-արմնկային դիրքն է: Ընթացքից հետո ցանկալի է 10-15 րոպե պառկել փորի վրա կամ ծնկները ծալել, բարձ դնել մեջքի տակ:
    
     Ամեն դեպքում հղիանալ ցանկացող կնոջը խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունից հետո վազել և թռվռալ, առավեևս ցնցուղ ընդունել և ներլվացում անել: Ներլվացումը կարող է խախտել հեշտոցի նորմալ թթվայնությունը:
     Սեքսի կարևորագույն մասը նրանից հաճույք ստանալն է: Զուտ մեխանիկական գործողությունները, որոնք ուղղված են արագ նպատակին հասնելուն, արագ կհոգնեցնեն ամուսիններին: Բժիշկները նույնպես պնդում են, որ կանանց օրգազմում հղիության հավանականությունը բարձրանում է օրգազմի ժամանակ, քանի որ արգանդի վզիկը կծկվում է և ասես ձգում է իր մեջ սերմնաբջիջները:
    
     Եվ վերջում մի անգամ ևս հղիության հնարավոր ժամանակի մասին` կատարյալը` 2-3 օր ձվազատումից առաջ: Այն կարելի է հաշվարկել բազալ ջերմաստիճանի գրաֆիկի կամ հատուկ թեստերի միջոցով: Գիտնականները նաև պարզել են, որ ձվազատման ժամանակ աճում է կանանց սեքսուալ ակտիվությունը, դրա համար էլ լիբիդոի աճը կարելի է ընդունել որպես ձվազատման նշաններից մեկը:
    
     Ինչու՞ է հղիության համար կատարյալ ժամանակը 2-3 օր ձվազատումից առաջ: Բանն այն, որ հեշտոցում սերմնաբջիջները կենսունակ են 3-7 օր, իսկ ձվաբջիջը հասունանալուց հետո միայն մեկ օր:
    
     Նաև հաշվի առեք, որ առողջ կնոջ մոտ տարվա մեջ 1-2 շրջափուլի ժամանակ ձվազատում կարող է տեղի չունենալ: Անհանգստանալու և նյարդանալու կարիք չկա, ուղղակի շարունակեք փորձերը հաջորդ շրջափուլի ժամանակ ԱՎԵԼԻՆ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍՏԵՂ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
32847 | 0 | 0
Facebook