Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մուլտերն ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր

22:43, pazar, 03 kasım, 2013

Հեռուստատեսության ազդեցությունը շատ մեծ է մարդու վրա, այն ազդում է մարդու ոչ միայն լսողական, այլև տեսողական զգայարանի վրա: Ավագ սերնդից շատ ենք լսում բողոքներ, դժգոհություններ, թե ինչ է ձեր ժամանակների հեռուստատեսությունը. «Այ, մեր ժամանկ էին լավ հաղորդումներ ցույց տալիս, ամենակարևորը լեզուն մաքուր հայերեն էր»: Մեր ժամանակների հեռուստատեսության մասին շատ են խոսում, քննարկում, քննադատում, ավելի լավը դարձնելու ուղիներ են մշակում: Հեռուստատեսության ազդեցությունը` ըստ հասարակության, ահռելի է: Այդ «տուփից» եկող ցանկացած տեղեկություն առաջինն է հասնում թիրախին, այն ինչ ցուցադրվում է էկրանից անմիջապես կրկնօրինակվում է երեխաների կողմից:
     4- ամյա Գայանեի մայրը` Աշխենը, պատմում է, որ աղջիկը ինչ տենում է հեռուստացույցով այն էլ սկսում է կրկնել տանը և դա կապ չունի հեռուստատեսությամբ ցուցադրվում է մուլտֆիլմ, թե որևէ այլ բան. «Երեխաս ինչ տեսնում է այն էլ կրկնօրինակում է, փորձում ենք թույլ չտալ, արգելել, բայց դե միևնույնն է, ինչ տեսնում է` կրկնում է» , -ասում է Աշխենը և հավելում, որ երեխայի համար մուլտֆիլմերի սկավառակներ են գնում, որ հեռուստսցույց չնայի, սակայն արի ու տես, որ դա էլ երեխային չի օգնում` հիմա էլ կրկնօրինակում է մուլֆիլմերից: «Մեր հայկական հին մուլտֆիլմերը նայելիս, ոչ մի վատ բան գրեթե չես էլ տեսնում, իսկ հիմա տես երեխաները կնայե՞ն այդ մուլտերը, չես կարա խափես, դուրը չի գալիս ու վերջ, էլ չի նայում: Կարելի ա ասել, որ միայն արտասահմանյան մուլտֆիլմեր է նայում «Маша и Медведь» , «ну погоди» ու նմանատիպ այլ բաներ» .-ասում է փոքրիկի մայրն ու հավելում, որ երեխայի մեջ նկատում է ագրեսիա, որը նա փորձում է արտահայտել կրկնօրինակմամբ. « «Маша и Медведь» մուլտֆիլմը նայելուց հետո, դարակից հանում է ներարկիչը ու հարձակվում տատիկի վրա, իսկ երբ ջղայանաում ենք, սկսում է արդարանալ. «Մաշայի արածներն եմ անում» »: Երեխայի մայրը կարծում է, որ նման հարցերում կա հեռուստատեսության մեղավորությունը, քանի որ հեռուստաեթերից բացակայում է, ոչ միայն մանկական հաղորդումները, մուլտֆիլմերը այլև` փակեցին մեր միակ մանկական ալիքը` «Հայրենիք» -ը, որը երեխաները մեծ հաճույքով դիտում էին:

Մանկական հոգեբան Անգելինա Խաչատրյանը զրույցում նշեց, որբոլոր մուլտֆիլմերը չեն, որ անվնաս են ու օգտակար. «Դժվար գտնվի մի երեխա, ով ժամերով մուլտֆիլմեր չնայի, այս հարցում ծնողները մեծ դեր ունեն, նրանք մտածում են, որ դա իրենց հոգսերից է ազատում: Երեխաները նախընտրում են ակտիվ, գործողություններով հագեցած մուլտեր: Նրանք իրենց նմանեցնում են այս կամ այն հերոսին, նրանց արարքներով ուրախանում կամ տխրում են, այս հանգամանքը պետք է հաշվի առնել մուլտ ընտրելիս»: Հոգեբանը ծնողներին հիշեցնում է, որ երեխայի բնավորությունը ձևավորվում է մինչև 7 տարեկան հասակը և այս հարցում մեծ դեր են խաղում նաև մուլտֆիլմերը. «Ասել, որ մուլտֆիլմը դրական կամ բացասական ազդեցություն ունի երեխայի վրա, ճիշտ չէ, քանի որ դա կախված է երեխայի բնավորությունից: Մուլտֆիլմը առաջին հերթին պետք է դաստիարակչական բնույթ ունենա»:

Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս երեխաների հետ միասին մուլտֆիլմեր դիտել. «Ճիշտ կլինի, եթե ծնողը նրան բացատրի մուլտֆիմը: Երեխաները շատ ներշնչվող են մի դեպքում նրա մոտ կարող է դրսևորվել ագրեսիա, մեկ այլ դեպքում՝ վախ» , -ասաց հոգեբանը` հավելելով, որ երեխայի զագացման համար կարևոր է ոչ թե մուլտֆիլմերի առկայությունը, այլ ծնողների կողքին լինելու հանգամանքը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5204 | 0 | 0
Facebook