1. Պետք է կանաչ թեյ խմել: Օրեկան հինգ բաժակը պաշտպանում էսրտի կաթվածից և ինսուլտից
Բժիշկները միաձայն խորհուրդ են տալիս օրեկան մոտ մեկ լիտր կանաչ թեյ խմել:
2. Ավելի շատ շփվեք ընկերների հետ
Այս խորհուրդի հետ շատ բժիշկներ նույնպես համաձայնել են: Հետազոտությունները ցույց են տվել, որ ընտանիք ունեցող տղամարդկանց մոտ ինսուլտ ավելի հազվադեպ է լինում, քան միայնակների մոտ: Ինչպես նաև պետք է աշխույժ լինել և շատ մարդկանց հետ շփվել:
3. Ավելի շատ ընկույզ կերեք
Հայտնի է, որ ընկուզեղենը բարերար ազդեցություն է ունենում մարդկային օրգանիզմի վրա, ինչպես նաև սրտանոթային համակարգի վրա: Եթե, իհարկե, Դուք ալերգիկ չեք ընկուզեղենի հանդեպ:
4. Անմիջապես թողեք ծխելը
Շատ կարևոր խորհուրդ է: Ցավոք սրտի, ոչ բոլորն են կարողանում հետևել դրան: Եվ եթե մարդը նույնիսկ չի ծխում, սակայն գտնվում է ծխողների միջավայրում, նա արդեն դառնում է պասիվ ծխող և ստանում է մահացու թույնի իր չափաբաժինը, որը ոչ պակաս մեծ է, քան իրական ծխողինը:
5. Յուրացրեք նոր տեխնոլոգիաները
Որևէ նոր բան սովորելն ուղեղը մշտապես ակտիվ վիճակում է պահում, մտածողությունը ճկուն է մնում և բժիշկների մեծամասնությունը խորհուրդ է տալիս ոչ միայն նորարարական տեխնոլոգիաներով հետաքրքրվել, այլև գրքեր կարդալ և խաչբառեր լուծել:
6. Երեխաներ ունեցեք ավելի մեծ տարիքում
Որպես այս կետի ապացույց է բերվում Յուտա նահանգի համալսարանի հետազոտությունը, որը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր երեխա են ունեցել 40 տարեկանից հետո ավելի երկար են ապրել: Այս մարդիկ օժտված են գենետիկական հզոր ուժով և փաստորեն, նրանք ավելի երկար կապրեն, քան մյուսները:
7. Ավելի հաճախ հանգստի մեկնեք
Այս խորհուրդն ավելի հեշտ է տալ, քան իրականացնել: Ոմանք հրաժարվում են հանգստի մեկնելուց, քանի որ չափազանց աշխատասեր են, իսկ մյուսները բավական ֆինանսական միջոցներ չունեն: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ հանգիստը կրճատում է սրտային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
8. Բավարար քուն ստացեք
Լիարժեք հանգստի համար հարկավոր է քնել 7-8 ժամ: Երբ մարդն անքուն է մնում, նրա բջիջները չեն կարողանում նորմալ գործել: Սակայն հստակ սահմանված նորմա չկա, և դա շատ ինդիվիդուալ է:
9. Գինու փոքր քանակությունը դրականորեն է ազդում օրգանիզմիվրա
Հետազոտությունների արդյունքների համաձայն, այն մարդիկ, ովքեր ամեն օր մի փոքր գինի են օգտագործում, մահացության տոկոսը նրանց մոտ ավելի քիչ է: Սակայն շատ կարևոր է օրեկան օգտագործել միայն մեկ բաժակ գինի և ոչ մի դեպքում չչարաշահել այն:
10. Փորձեք ավելի շատ ծիծաղել
NewEnglandCentenatian-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ ծիծաղկոտ մարդիկ ավելի թեթև են տանում սթրեսային իրավիճակները, և նրանց մեջ ավելի հաճախ են հանդիպում երկարակյացները: