Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Այսուհետ Արթիկում կգործի «Միասնություն» երիտասարդական ՀԿ-ի մասնաճյուղը

18:59, cuma, 18 ekim, 2013

Երեկ «Միասնություն» երիտասարդական ՀԿ-ի նախագահ Մարիամ Իսայանն իր օգնական, ՀԿ-ի Ղեկավար խորհրդի անդամ Մելինե Ղազարյանի հետ այցելեց Արթիկ: Մարզային գրադարաններին աջակցելու նպատակով Արթիկի կենտրոնական գրադարանին նվիրեց մի շարք գրքեր: Գրադարանի աշխատակազմը ներկայացրեց առկա խնդիրները, որոնցից ամենամեծը հանդիսանում է մասնագիտական գրքերի բացակայությունը: Մարիամ Իսայանը խոստացավ հետամուտ լինել և նպաստել խնդրի լուծմանը: Այնուհետև մասնակցեց «Միասնություն» երիտասարդական ՀԿ-ի Արթիկի մասնաճյուղի բացմանը: Մասնաճյուղի ղեկավար Արմենուհի Վարդանյանը և մի շարք կամավորեր, որոնց թվում կան երիտասարդ ուսանողներ, քաղաքի մշակութային, կրթական հաստատությունների աշխատակիցներ, ներկայացրեցին Արթիկի երիտասարդներին հուզող հարցերը, քննարկեցին իրենց կողմից առաջիկայում Արթիկում անցկացվելիք ծրագրերը, որից հետո Մարիամ Իսայանը կամավորներին հանձնեց իր կողմից տրամադրած հագուստները անապահով ընտանիքների համար: Իսկ կամավորները արդեն իսկ երեկ ավարտեցին հագուստի բաժանումն Արթիկի հարակից գյուղերի անապահով ընտանիքներին: Այսպիսով «Միասնություն» երիտասարդական ՀԿ-ն այսուհետ իր գործունեությունը կծավալի նաև Արթիկում: Քաղաքի մշակութային, կրթական հաստատություննրի հետ համագործակցելով կիրականացնի նոր ծրագրեր: Իսկ անմիջապես Արթիկում գործող մասնաճյուղը տեղի երիտասարդության համար կհանդիսանա առաջընթացի նոր ազդակ` զարկ տալով Արթիկում երիտասարդական ծրագրերի իրականացմանը և հասարակական կյանքում երիտասարդների ներգրավվածությանը:

«Միասնություն» երիտասարդական ՀԿ-ի լրատվական բաժին

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4330 | 0 | 0
Facebook